Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Քաղաքականություն

Պետական համակարգի «բաբելոնյան խառնաշփոթը»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մշտական քննարկումների առարկա է Հայաստանի պետական կառավարման համակարգում բարեփոխումների թեման։ Խնդիրն այն է, որ կառավարման մարմինները և պետական համակարգի հաստատությունները հետ են մնում ժամանակակից արագ զարգացման տեմպերից։ Իսկ զարգացումը կանխորոշում է նորագույն տեխնոլոգիաներին համապատասխան պետական կառավարման գործիքների հասանելիություն և գործընթացների արագացում։ Այդ նպատակի համար էլ օգտագործվում են թվային հարթակները, սակայն դրանք պետք է կիրառվեն ավանդական գործիքակազմի հետ մեկտեղ։ Տարիքով քաղաքացիները, որպես կանոն, դժվարություններ են ունենում թվային հարթակներից արդյունավետ օգտվելու հարցում։

Ուստի, նախ անհրաժեշտ է աշխատանքներ տանել, որ թվային գործիքները մի կողմից՝ լինեն հեշտ ընկալելի ու դյուրին, իսկ մյուս կողմից էլ՝ ապահովվի դրանց անվտանգային միջավայրը։ Անվտանգությունը շատ կարևոր է, քանի որ բազմաթիվ են դեպքերը, երբ անձնական տվյալների արտահոսք է տեղի ունենում, կամ դրանք հայտնվում են հակառակորդի ձեռքում։ Բայց Հայաստանում նույնիսկ հասարակ գործընթացներ չեն կարողանում կազմակերպել, ուր մնաց անվտանգության խնդիրը մեծ ուշադրության արժանանա։ Օրինակ՝ հարևան Վրաստանում է ականորեն առաջ են անցել ու պետական կառավարման ոլորտում անգամ բլոկչեյն տեխնոլոգիաներ են սկսել կիրառել, բայց մեզ մոտ նույնիսկ կենսաչափական անձնագրեր չեն կարողանում տրամադրել։ Արդեն չորս տարի է, ինչ այս հարցը լուծել չեն կարողանում։ Կապույտ անձնագրերը պետք է արդեն վաղուց փոխած լինեին կենսաչափականի, սակայն կենսաչափական անձնագրերի տրամադրման հարցը լուծելու համար ՀՀ իշխանություննեը մրցույթ են հայտարարել, ու դեռ հարցական է, թե ինչ վերջնարդյունք կունենա այդ մրցույթը։

Հետո էլ ՀՀ իշխանությունները հպարտանում են, թե վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ են սկսելու։ Այնինչ, եվրոպացիներն առաջին հերթին պահանջելու են, որ անցում կատարվի կենսաչափական անձնագրերի։ Բայց սա միակ խնդիրը չէ, որ աչք է ծակում անձնագրային ոլորտում։ Անգամ նույնականացման քարտեր չեն կարողանում քաղաքացիներին տրամադրել՝ սարքի չաշխատելու պատճառաբանությամբ։ Ոչ մեկ անգամ անդրադարձել ենք այդ հարցին: Ամիսներ շարունակ բողոքներ են հնչում այն կապակցությամբ, որ անձնագրայիններում մեծ հերթեր են գոյանում։ Ո՛չ հերթագրումն է նորմալ իրականացվում, ո՛չ էլ ծառայությունների մատուցումը։

Մյուս կողմից էլ՝ իշխանությունները պայմաններ են ստեղծում, որ քաղաքացիները լրացուցիչ ծախսեր իրականացնեն։ Մի շարք բնակավայրերում անձնագրային վարչությունները փակվում են և կենտրոնացվում այլ վայրերում։ Ու անձնագրային ծառայությունների համար քաղաքացիները պետք է երկար ճանապարհ անցնեն ու հետո որոշ ժամանակ էլ սպասեն հերթում։ Բայց թերացումներն, իհարկե, միայն անձնագրայինով չեն սահմանափակվում։ Թեկուզ վերցնենք ողջ իրավապահ համակարգի բարեփոխումների մասը։ Եվրոպայից ու ԱՄՆ-ից տարբեր խողովակներով բարեփոխումների համար գումարներ են տրամադրում Հայաստանին։ Ու այդ շրջանակներում էր, որ ձևավորվեց ներքին գործերի նախարարությունը, բայց կառուցվածքային փոփոխությունները չեն բերել համակարգի բարելավման։ Հանցավորությունն աճում է անասելի չափերի։ Գողությունները, ծեծկռտուքները, կրակոցները, սպանությունները դարձել են ամենօրյա լրահոսի անբաժանելի մասը։ Իրավիճակն այն աստիճանի է դուրս եկել վերահսկողությունից, որ դեպքեր են լինում, երբ ոստիկանների են քաշքշում կամ ծեծի ենթարկում։

Օրենքը չի գործում, փոխարենը առաջ են մղվում քրեական բարքերը։ Նույնպիսի իրավիճակ է նաև ճանապարհային ոստիկանության պարագայում։ Երբ պարեկային ծառայությունը նոր էր գործարկվել, հսկողություն կար վարորդների կատարած խախտումների հարցում, սակայն հիմա հսկողության մակարդակն էականորեն նվազել է, ու դրա արդյունքում է, որ վարորդներն ավելի հաճախ են խախտում ճանապարհատրանսպորտային կանոնները, ինչի արդյունքում էլ վթարների թվի նվազում չի նկատվում։ Չնայած ավելին պետք չէ պահանջել մի կառույցից, որը չի կարողանում կարգավորել նույնիսկ ամենատարրական հարցերը, օրինակ՝ ազատ պետհամարանիշների առկայության ստուգման հարթակի աշխատանքը։

Մի խոսքով, փաստացի, մեր իրավապահ համակարգը իր բուն գործառույթները չի իրականացնում։ Ու հարցական է, թե ընդհանրապես ինչով են զբաղված այդ մարդիկ։ Չնայած մի ուղղություն կա, որտեղ ոստիկանությունը գերազանցում է ինքն իրեն։ Երբ պետք է լինում ընդդիմադիրներին ճնշել կամ բռնություններ կիրառել ընդդիմադիր հավաքների մասնակիցների նկատմամբ, ոստիկաններն իսկույն գործի են անցնում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում