Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ես հեռացող նախագահ եմ. Լուկաշենկո Բրյուսելը մեծ ճնշման տակ է գտնվում Ռուսաստանի, ԵՄ երկրների և ԱՄՆ-ի կողմից. Կալլաս Երևանի Անտառային փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն Կրեմլը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ շփումների՝ հիմնվելով Վաշինգտոնի՝ Կիևի և ԵՄ-ի հետ աշխատանքի արդյունքների վրա. ՊեսկովԹեժ իրավիճակ Վեհարանի բակում Իշխանությունների հերթական ձախողումը. Մայր Աթոռի պաշտպանության համար շուրջ 10,000 քաղաքացի էր հավաքվելԻնչների՞ս է պետք կանխիկ փողը, կանխիկով մարդիկ կաշառք են տալիս, ստվերային առևտուր են անում․ ՓաշինյանSchiaparelli-ի համար Giacometti-ի հազվագյուտ կոճակները վաճառվում են անհավանական գներով«Դա նվազագույնն էր, որ նա կարող էր անել 10 տարի սպասեցնելուց հետո». Ջորջինա Ռոդրիգեսը՝ Ռոնալդուի հետ նշանադրության մասինՄեր ժողովրդի պատասխանը բանսարկուներին և խառնակություն սերմանողներին. Ավետիք ՉալաբյանԵվրոպական խորհրդի այս նիստում մենք պետք է որոշում կայացնենք հաջորդ 2 տարվա ընթացքում Ուկրաինային ֆինանսավորելու վերաբերյալ. ֆոն դեր ԼեյենՇնորհակալություն մեր ժողովրդին, որ դուրս եկավ պաշտպանելու մեր միասնությունը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը կսկսվի այսօր. ադրբեջանական լրատվամիջոցներԵրևանում կկառուցվի անտուն շների կացարան Խնդիրը պետք է լուծել շուտափույթ. «Նուբարաշեն» ՔԿՀ շենքային պայմանները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին. ՄԻՊՆարեկ Կարապետյանը և քաղաքացիները ողջունում են Ամենայն Հայոց ԿաթողիկոսինՍպերցյանը ճանաչվել է ՌՊԼ-ի նոյեմբեր-դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ Մեր Տիրոջ իջման վայրը պիտի լինի միայն սիրո և համերաշխության վայր. Մենուա Սողոմոնյան Ավետիք Չալաբյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է՝ հայտնելու իր աջակցությունը սուրբ եկեղեցունՀազարավոր հավատացյալներ ողջունում են Վեհափառ Հայրապետին Մայր Տաճարի դիմաց. «ՀայաՔվե»-ի անդամները ևս նրանց շարքում են
Քաղաքականություն

Ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմն այդքան շատ անհանգստացած Արևմուտքի հետ Հայաստանի համագործակցությունից․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանն Արևմուտքի հետ որոշակի փոխգործակցություն է սկսել, որը դեռևս սաղմնային վիճակում է, բայց Ադրբեջանն ու Թուրքիան արդեն անհանգստություն են հայտնում, թե Հայաստանին զինում են ու օգնում են ոտքի կանգնել։ Ու այդ անհանգստությունը հնչում է ամենաբարձր մակարդակով։ Իսկ թուրքական ու ադրբեջանական վերլուծական դաշտում ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ակտիվությունը Հայաստանին աջակցելու ուղղությամբ գնահատվում է այն համատեքստում, թե այն ավելի շատ ուղղված է Թուրքիայի հզորացման դեմ։ Դա նույնիսկ բնական ու հասկանալի է, քանի որ Արևմուտքը շահագրգռված չէ, որ Թուրքիան ավելի շատ հզորանա ու ծավալվի. ի վերջո, այդ երկիրն արդեն իսկ խնդիրներ է ստեղծում արևմտյան երկրների համար։ Օրինակ՝ Թուրքիան պարբերաբար ներխուժմամբ է սպառնում ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանին ու ոչ միայն օկուպացված է պահում Կիպրոսի մի հատվածը, այլև յուրաքանչյուր առիթ օգտագործում է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանն իր աջակցությունը ցուցաբերելու հարցում։

Ու պատահական չէ, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ակտիվորեն աջակցում են Հունաստանին ու Կիպրոսին, համատեղ զորավարժություններ են կազմակերպում ու նորագույն զինատեսակներ են տրամադրում իրենց հույն գործընկերներին։ Միայն նման քայլերից հետո է, որ Թուրքիան ստիպված է լինում զսպվածություն ցուցաբերել։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիան խնդիրներ է ստեղծում նաև Իրաքի ու Սիրիայի ուղղությամբ, անընդհատ այդ երկրների տարածք է ներխուժում, քրդերի վրա է հարձակվում։ Ու այս ուղղությամբ ևս ԱՄՆ-ը աջակցում է քրդերին, զինում ու վարժանքներ է կազմակերպում քրդական զինված ջոկատների համար։ Պետք է նկատի ունենալ, որ Վաշինգտոնում հաշվի են առնում նաև այն հանգամանքը, որ Մերձավոր Արևելքում Թուրքիան իսլամական աշխարհի առաջատարը դառնալու մտադրություն ունի և ոչ բարեկամական կեցվածք է ցուցաբերում իրենց դաշնակից Իսրայելի նկատմամբ։ Թուրքական ակտիվության մյուս ուղղությունն արդեն Հարավային Կովկասն է։ Թուրքիային հաջողվել է Ադրբեջանում իր ոտքն ամրացնել, իսկ Վրաստանում թուրքական կապիտալն էական դերակատարություն ունի։ Թերևս միայն Հայաստանն է խոչընդոտում, որ ամբողջ Հարավային Կովկասը հայտնվի թուրքական ազդեցության գոտում։

Իսկ Հարավային Կովկասում իրավիճակի փոփոխությունը ավելի մեծ վտանգ կարող է ներկայացնել Արևմուտքի համար, քանի որ պանթուրքական ծրագրերի իրականացման արդյունքում Թուրքիան կարող է պոկվել արևմտյան ուղեծրից, ծավալվել դեպի Արևելք ու իր պայմանները թելադրել Արևմուտքին այն դեպքում, երբ մի ժամանակ համարվում էր Արևմուտքի կցորդը։ Հասկանալի է, որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը փորձում են Հարավային Կովկասում որոշակի բալանս ապահովել։ Ու հետաքրքրական է, որ ադրբեջանական վերլուծական շրջանակներում տարակուսող կարծիքներ են հնչում, թե Արևմուտքի հետ համագործակցությունը խորացնելու Հայաստանի քաղաքականության դեպքում ինչո՞ւ Ռուսաստանը կոշտ չի արձագանքում ու, օրինակ՝ գազի մատակարարումը չի դադարեցնում, կապիտալը դուրս չի հանում և այլ կտրուկ քայլերի դիմում։ Խնդիրն այն է, որ Արևմուտքում շատ լավ են պատկերացնում, որ Հայաստանի դեպքում ուղղակի ի վիճակի չեն Ռուսաստանին փոխարինել, բազմաթիվ են այն ուղղությունները, որտեղ Ռուսաստանը գերակա դիրքեր ունի։

Վերցնենք, օրինակ՝ էներգետիկ ոլորտը, Եվրոպան մինչ այժմ կրում է ռուսական համեմատաբար էժան գազից հրաժարվելու կորուստները, ուր մնաց, որ կարողանա Հայաստանի գազի մատակարարումների հարցը լուծել այն դեպքում, երբ ռուսական գազը բավական էժան գնով է Հայաստանին մատակարարվում։ Փոխարենը Արևմուտքից կարող են առաջարկել փոքր հզորությամբ ատոմակայան կառուցել, ու ամերիկացի գործընկերների հետ նման քնարկումներ են ընթանում, բայց դա էլ չի լուծի Հայաստանի էներգետիկ անվտանգության հարցը։ Չհաշված այն հանգամանքը, որ Հայաստանի առևտրաշրջանառության մի ահռելի հատվածը հենց ՌԴ-ի հետ է, իսկ դրա համար նպաստավոր պայմաններ է ստեղծել ԵԱՏՄ-ի ընդհանուր հարթակը։ Եթե Հայաստանը կարմիր գծեր չհատի, ինչ-որ առումով նաև Ռուսաստանին է ձեռնտու, որ Արևմուտքը որոշ չափով համագործակցի Հայաստանի հետ, մանավանդ, երբ ռուսական տնտեսությունը արևմտյան պատժամիջոցների ճնշման տակ է, իսկ Հայաստանի հետ փոխգործակցությունը կամ ռուսական կապիտալի՝ Հայաստան տեղափոխվելը որոշակիորեն կարող է մեղմացնել իրավիճակը։

Մյուս կողմից էլ՝ հիմա Ռուսաստանն Ուկրաինայով է զբաղված ու ի վիճակի չէ մեծ ռեսուրսներ կենտրոնացնել Հարավային Կովկասի ուղղությամբ, իսկ երբ Թուրքիան սկսի այս ուղղությամբ ագրեսիվ գործողություններ ձեռնարկել, ապա Ռուսաստանը կարող է ի վիճակի չլինի կանգնեցնել այդ երկրին, մանավանդ երբ Բաքվից դեպի Հայաստան ներխուժման պլաններ են գծագրվում։ Ինչպես ռուս խաղաղապահները դուրս եկան Արցախից, ապա մի օր էլ բացառված չէ, որ ռուսները Թուրքիայի ու Ադրբեջանի ճնշման տակ և Հայաստանի ներկայիս իշխանությունների համաձայնությամբ դուրս գան նաև Հայաստանից։ Ուստի ինչ-որ առումով Ռուսաստանին ձեռնտու է, որ Արևմուտքը բալանս ապահովի ու տարածաշրջանը հեռու պահի ապակայունացումից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում