Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Քաղաքականություն

Հարկավոր է համախմբել հայերին, պայմաններ ստեղծել ավելի քան մեկ միլիոն մարդ Հայաստան վերադառնալու համար․ Արշակ Կարապետյան

Ժողովրդագրությունը Հայաստանի համար առանցքային ռազմավարական ուղղություն պետք է դառնա, մինչդեռ Հայաստանի գործող իշխանությունների քայլերն այդ ուղղությամբ պոպուլիստական հայտարարություններից այն կողմ չեն անցնում։ Ընդհակառակը, գործող կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ամեն բան անում է հայ ժողովրդին սեփական երկրից դուրս մղելու համար։

Վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանի մշտական բնակչությունը 3,6 մլն-ից նվազել է մինչև 3 միլիոն մարդ։ Ընդ որում քաղաքների բնակչությունը գերազանցում է 1,9 մլնը, որից 1,1 մլն-ն ապրում է մայրաքաղաք Երևանում։

Իշխանությունը հայտարարում է, որ երկրի բնակչությունը վերջին 2 տարում աճել է 200 հազար մարդով։ Սակայն այդ աճը ձևավորվել է հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Հայաստան տեղափոխված վերաբնակիչների, ինչպես նաև Արցախը հանձնելուց հետո նրա, գրեթե բոլոր բնակիչների տեղահանման հաշվին։ Դրա հետ մեկտեղ ծնելիությունը կայուն նվազման միտում ունի։ Գնալով նվազում է նաև ամուսնությունների, ավելանում՝ ամուսնալուծությունների թիվը։ Ցավոք, ՄԱԿ-ի տվյալներով, վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում ավելացել են մանկական և մայրական մահացության ցուցանիշները՝ 104-րդ տեղից (բարեկեցիկ երկրների մակարդակ) իջնելով 108-րդ տեղ։ Հիմնական պատճառը պետական բժշկության անբավարար մակարդակն է, քաղաքացիների ցածր բարեկեցությունն ու կենցաղային անկայունությունը, արտագաղթը։ Այս իրավիճակը բերելու է նրան, որ ևս 30 տարի հետո Հայաստանի բնակչությունը չի գերազանցի 2,5 միլիոնը։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի կարծիքով, հարկավոր է համախմբել հայերին, պայմաններ ստեղծել ավելի քան մեկ միլիոն մարդ Հայաստան վերադառնալու համար, ովքեր վերջին 30 տարիների ընթացքում լքել են իրենց երկիրը։

Գեներալ-մայոր Կարապետյանը դեռ 2018-ին կանխատեսել էր, որ մի քանի տարվա ընթացքում նոր պատերազմ կլինի ու մենք կպարտվենք։ «Ինչ հիմքեր ունեի: Բավական էր վիճակագրությունը և բաց տվյալները: Օրինակ, 1990-ականներին Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդագրական ցուցանիշները քիչ թե շատ համեմատելի էին։ Մեր բնակչության թիվը մոտենում էր 4 միլիոնին, իսկ նրանք մոտ 6 միլիոն էին: երկու հանրապետությունները չունեին բյուջե և կառուցվածքային բանակ: Մենք կարողացանք ավելի արագ կազմակերպվել առաջին հերթին հայազգի խորհրդային սպաների շնորհիվ ու դրա համար էլ այն ժամանակ հաղթեցինք։ 30 տարի անց Ադրբեջանի բնակչությունը չորս անգամ գերազանցում է Հայաստանի բնակչությանը»,- ցավով նշել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը՝ կոչ անելով գործուն ջանքերով փոխել իրավիճակը։