Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Քաղաքականություն

Կոռուպցիան պոզով-պոչով չի լինում

«Հայաստանում համակարգային կոռուպցիան արմատախիլ է արվել»,- սիրում է հայտարարել գործող վարչախմբի պարագլուխ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանում համատարած կոռուպցիա է տիրում»,- հակադարձում էին անգամ վարչախմբին լոյալ իրավապաշտպանները։

«Հայաստանում համատարած համակարգային կոռուպցիա է»,- կասի միջին վիճակագրական ողջամիտ քաղաքացին ու չի սխալվի։

2018 թ. իշխանափոխությունից հետո «հեղափոխական» թիմը հայտարարում էր, թե արմատախիլ են անելու կոռուպցիան։ Ցուցադրական մեկ-երկու դեպքերից հետո վարչախումբն ամբողջ թափով լծվեց սեփական կարիքները պետության գանձարանի հաշվին լուծելու գործին, նախկինում փաբերում պարտքով գարեջուր խմողները նորակառույցներում հիփոթեքով տներ ու շքեղ մեքենաներ գնեցին, արագ լավարկեցին իրենց կենսապայմանները։ Իսկ կոռուպցիայի դրսևորումների դեմ պայքարին կոչված կառույցները պարզապես ինքնահոսի են մատնված, արևմտյան կազմակերպություններն էլ միտումնավոր ուշադրություն չեն դարձնում աղմկահարույց դեպքերին։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրաժարվել է պատասխանատվության ենթարկել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կնոջը՝ հարսանիքի ժամանակ նվեր ստացած 2 միլիոն դրամն ու շուրջ 18 հազար դոլարը չհայտարարագրելու համար։ Պաշտպանության նախարարն արդեն հասցրել է մի քանի կոռուպցիոն սկանդալներում հայտնվել շուկայականից անհամեմատ էժան գներով շքեղ բնակարան գնելու համար։ Այժմ էլ խոշորացույցի տակ նրա կնոջ ստացած նվերներն էին, բայց հանձնաժողովը, որ ի պաշտոնե պետք է պատժի նման դեպքերը, մեղմ է վարվել Պապիկյանի տիկնոջ նկատմամբ։ Կինը հանձնաժողովին հավաստիացրել է, որ խնդիրը տեխնիկական է եղել, թաքցնելու միտում չի ունեցել: Պատմել է, որ հարսանիքի 490 հյուրերից յուրաքանչյուրը նվիրել է մինչև 150 հազար դրամ:

Շատ ավելի լուրջ նվեր մեկ այլ գերատեսչության փոխնախարարն է ստացել։ Իսկ դեպքը հայտնվել է հետաքննող լրագրողների միջազգային Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի կայքում՝ միջազգային լայն տարածում գտնելով։

Արագածի հարավային լանջերին բիզնես ծրագիր իրականացնելու համար դիմած երկու ընկերություններից հաղթող էր դարձել ռուսական կապիտալով ընկերությունը, իսկ որոշումը կայացրել էր կառավարության ստեղծած միջգերատեսչական հանձնաժողովը՝ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի գլխավորությամբ։ Դրանից հետո Նարեկ Տերյանի կինն աշխատանքի է անցել ռուսական ընկերությունում, իսկ ֆրանսիական ընկերությունը, որն աշխարհահռչակ Քուրշեվել առողջարանի կառավարիչն է, ֆինանսական մեծ ներդրումներ է արել ոչ թե Հայաստանում, այլ Ղազախստանում։ Եվ սրանք ընդամենը երկու դեպք էին հազարավորներից։ 

 

Մարիամ Ասատրյան