Ի՞նչ են խոստացել Շիրինյանին՝ «ժողովրդավարական ուժերի հարթակը» լքելու դիմաց
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Ժողովրդավարական ուժերի հարթակի» միջև հակասություններ են առաջացել Եվրամիությանն անդամակցության հանրաքվեի հարցով, որոնք ընդհուպ սոցիալական ցանցերում իրար քննադատելու դրսևորումներ են ստացել։
Հարթակը և նրան հարող քաղհասարակության ուժերը, հիշեցնենք, օրերս հայտարարել են ստորագրահավաք նախաձեռնելու և հարցը հանրաքվեի դնելու մտադրության մասին:
Հյուսիսային պողոտայում կայացած միջոցառմանը նկատելի էր Քրիստոնեա-ժողովրդավարական Վերածնունդ կուսակցության և նրա ղեկավար Լևոն Շիրինյանի բացակայությունը։ Հարթակի մեր աղբյուրներից տեղեկություն էինք ստացել, որ Շիրինյանը պարզապես փլուզում է նախաձեռնությունը՝ հրաժարվելով մասնակցել։
Նոր աղբյուրների փոխանցմամբ, Լևոն Շիրինյանին նման հանձնարարություն տվել են «Քաղպայմանագրից», մասնավորապես՝ ՔՊ-ական օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը, որն էլ Շիրինյանի կուսակցության հովանավորն է։
Ըստ ՔՊ մեր աղբյուրների, նրան խոստացել են իր որոշ կողմնակիցների պաշտոն տալ, իրեն ու մի քանիսին էլ ընդգրկել ՔՊ նախընտրական հաջորդ ցուցակում, ինչից հետո Լևոն Շիրինյանը շատ հանկարծակի «Ժողովրդավարական ուժերի հարթակի» նիստում հայտարարել է, թե չի մասնակցելու ստորագրահավաքին և հետագա գործողություններին, ավելին, չի բացառվում՝ ինչ-որ փուլում սկսի քննադատել արևմտամետ գործընկերներին։ Նրա այս վարքն այնքան անսպասելի է եղել, որ նույնիսկ մտածել են ստորագրահավաքը չեղարկելու մասին՝ հասկանալով, որ իրենց դեմ արշավ է սկսում իշխանությունը։ Բայց արևմտյան կառույցների պնդման տակ այդ «հարթակը» որոշել է շարունակել իր բռնած գործը։
Աննա Մուրադյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...