Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Գյումրիից հիվանդին Երևան տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել և հայտնվել ձնակույտումՊինդ մնացե՛ք, Տեր Ռուբեն, Սահմանադրությունը, օրենքը և ամենակարևորը՝ Աստված, Ձեր թիկունքին են․ Էդմոն Մարուքյան Panasonic ընկերությունը առաջին անգամ գրասենյակում թափանցիկ արևային վահանակներ տեղադրելը վստահել է սովորական շինարարներինՎրաստանի տարածքային ջրերում Պանամայի դրոշի ներքո նավարկող լցանավ է կալանավորվել․ կապիտանը Թուրքիայի քաղաքացի էԳևորգ, դու էս ինչքան ես սուտ խոսում․ Ալիկ ԱլեքսանյանԳիտնականները հայտնաբերել են նեյրոնային ազդանշաններ, որոնք կանխատեսում են մարդու դեմքի արտահայտությունըՉինաստանը ԱՄՆ-ին զգուշացրել է Վենեսուելայի նավթի հետ կապված խնդիրների մասին Մակրոնը Ֆրանսիայի քաղաքական ուժերին է ներկայացրել Ուկրաինայում 6000 զինվորականների տեղակայման ծրագիրըՁնե արմագեդոն. Մոսկվայում վերջին 56 տարվա ընթացքում ռեկորդային քանակով ձյուն է տեղացելԿրասնոյարսկի երկրամասում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է վիրավnրվելՆարե Գևորգյանի նոր ֆոտոշարքը ՀՀ վարչապետի վարքագիծը չունի որևէ իրավական կամ բարոյական հիմնավորում․ մեզ մնում է ապավինել միայն Աստծուն և դատարաններին․ Ռոբերտ ԱմստերդամՀԷՑ ՓԲԸ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատարը նախազգուշացնում է. Փաշինյանն ընտրություններից հետո բարձրացնելու է էլեկտրաէներգիայի սակագինը«Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարություն է տարածելDior-ը դասականներին նրբագեղություն է հաղորդում՝ ստեղծելով Lady Dior, Book Tote և Bow Bag պայուսակների նոր տարբերակներըՌուսաստանը չի ընդունի արևմտյան որևէ ռшզմական կnնտինգենտի ներկայություն Ուկրաինայում․ ՄեդվեդևTCL-ը՝ Օլիմպիական և Պարաօլիմպիկ խաղերի համաշխարհային գործընկեր Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները և քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան օգնությունՄբապեն Սաուդյան Արաբիայում է․ ֆրանսիացին «Էլ Կլասիկոյից» առաջ գրառում է կատարել Եկեղեցու պառակտումը կարող է ծանր հետևանքներ ունենալ․ Ավետիք Չալաբյան
Տնտեսություն

Անապատում միլիոնավոր արևային մարտկոցները պետք է մաքրվեն ավազից. ինչպե՞ս է դա տեղի ունենում

Մեծ արևային էլեկտրակայանները սովորաբար կառուցվում են անապատներում, որտեղ շատ տեղ կա հազարավոր վահանակներ տեղադրելու համար: Բացի այդ, այնտեղ հազվադեպ են լինում ամպամած օրեր, ուստի արևը գրեթե միշտ շողում է։ Բայց կա մեկ մեծ խնդիր. ամեն օր մեծ քանակությամբ ավազ ու կեղտ է նստում արևային մարտկոցների մակերեսին, ինչի պատճառով էլ ավելի քիչ էլեկտրաէներգիա է արտադրվում, գրում է hi-news.ru-ն։

Տնային արևային մարտկոցները կարելի է պարզապես լվանալ կամ սրբել լաթով: Բայց ի՞նչ անել, եթե կան հազարավոր կամ նույնիսկ միլիոնավոր վահանակներ: Իսկապե՞ս կան աշխատողների թիմեր, որոնք ամեն օր քայլում են կիզիչ արևի տակ և ձեռքով լվանում այդ ամենը:

Անշուշտ պետք է ասել, որ մեծ արևային էլեկտրակայանները չունեն հազարավոր աշխատողներ, որոնք դրանք ձեռքով մաքրում են։ Դա պարզապես անհնար է, քանի որ արևային մարտկոցները տեղադրվում են տասնյակ կամ նույնիսկ հարյուրավոր քառակուսի կիլոմետր տարածք ունեցող հողերի վրա։ Օրինակ աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանը՝ Midong-ը, ձգվում է ավելի քան 133,5 քառակուսի կիլոմետր և բաղկացած է ավելի քան 5 միլիոն արևային մարտկոցներից։

Ամենից հաճախ արևային մարտկոցները ցողվում են ջրով, օգտագործելով ծանր տեխնիկա կամ ինքնաթիռ: Ջուրն արագ է լվանում ամբողջ կեղտը, բայց այն անապատ ​​պետք է հասցնել բեռնատարով, ինչը շատ թանկ արժե։ Բացի այդ, այն պետք է մաքուր լինի, որպեսզի լվանալուց հետո պանելների մակերեսին նստվածքներ չմնան, որոնք ինքնին կեղտոտում են պանելները:

Ըստ MIT Technology Review-ի արևային մարտկոցների լվացման համար աշխարհում տարեկան ծախսվում է 10 միլիարդ գալոն ջուր: Այդ ծավալը բավարար է շուրջ 2 միլիոն մարդու խմելու ջրով ապահովելու համար։ Ուստի արևային մարտկոցները ջրով ցողելը համարվում է արդյունավետ, բայց շատ թանկ մեթոդ։

Արևային մարտկոցներից փոշուց մաքրելու մեկ այլ արդյունավետ, բայց ավելի քիչ ծախսատար միջոց է հատուկ սարքավորումների օգտագործումը: Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբիի մոտակայքում գտնվող «Շամս 1» էլեկտրակայանում վահանակները մաքրվում են օգտագործելով հսկայական խոզանակներով ռոբոտներ: Այդ գործիքի միջոցով մաքրվում է 258048 վահանակ, որոնք զբաղեցնում են 2,5 քառակուսի կիլոմետր տարածք։ Կայանի ղեկավարությունը կարծում է, որ անհրաժեշտ չէ կատարելապես մաքրել պանելները, գլխավորն այն է, որ դրանց արտացոլումը չիջնի 85 %-ից ցածր:

Արևային էլեկտրակայաններն օգտագործում են նաև ռոբոտային փոշեկուլներ։ 2023 թվականին Reiwa Engine-ը և Enel Green Power-ը մշակել են Sandstorm ռոբոտը պանելների չոր մաքրման համար: Սարքն ի վիճակի է շարժվել վահանակների վրայով, նույնիսկ եթե դրանք տեղադրված չեն նույն մակարդակի վրա: Նա կարող է նաև անցնել մի վահանակից մյուսը, նույնիսկ եթե նրանց միջև մինչև 50 սանտիմետր բացվածք կա:

 

Խոշորագույն արևային էլեկտրակայաններից մեկում՝ Նուր Աբու Դաբիում, որը գտնվում է ԱՄԷ-ի Աբու Դաբի էմիրության հյուսիս-արևելքում գտնվող անապատում, ևս աշխատում են ռոբոտները։ Դրանց թիվը գերազանցում է 1400 միավորը, և դա բավական է 3,3 միլիոն վահանակն օրական երկու անգամ մաքրելու համար:

Ջրով և խոզանակներով մաքրելը, իհարկե, լավ է։ Բայց ջուրը չափազանց թանկ ռեսուրս է, իսկ խոզանակները քերում են վահանակների մակերեսները նվազեցնելով դրանց արդյունավետությունը: Շատ ավելի լավ կլիներ, եթե փոշին պարզապես չնստեր պանելների մակերեսին։ Գիտնականները նաև նման տեխնոլոգիա են մշակել։

2022 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ինժեներների խումբը մշակել է տեխնոլոգիա էլեկտրաէներգիայի միջոցով արևային վահանակները մաքրելու համար: Գաղափարը պարզ է: Գիտնականներն առաջարկել են պանելների տակ ձգել էլեկտրական հաղորդիչներ, որոնք էլեկտրական դաշտ են ստեղծում դրանց վերևում։ Այն լիցք է հաղորդում փոշու մասնիկներին, իսկ մարտկոցի հակառակ լիցքը վանում է դրանք։ Լաբորատոր փորձարկումները ցույց են տվել, որ համակարգը աշխատում է և ի վիճակի է աշխատել նույնիսկ օդի մինչև 95 % խոնավության դեպքում:

Բացի այդ  արևային մարտկոցները պատվում են հիդրոֆոբ լուծույթներով և հակաստատիկ նյութերով: Առաջինները դրանցից քշում են անձրևի կաթիլներն ու այլ հեղուկները, իսկ երկրորդները վերացնում են ստատիկ լիցքը, որպեսզի փոշին չնստի պանելների վրա։ Սա արևային մարտկոցների կյանքը մեծացնելու լավ միջոց է, սակայն վերը նշված մեթոդներից միայն մեկի միջոցով մաքրում իրականացնելը բավարար չէ։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]