Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը հերքել է Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը։Ինչպես գրում է Mehr գործակալությունը, Մեհդի Սոբհանին նման լուր տարածող աղբյուրները համարել է ոչ հավաստի լրատվամիջոցները, որոնք կեղծ տեղեկություններ հրապարակելու և Իրանի Իսլամական Հանրապետության մասին կանխակալ վերլուծություններ անելու «հարուստ փորձ» ունեն։
Սոբահանին նշել է, որ նման լուրերի հրապարակման նպատակն է ազդել Իրանի և տարածաշրջանի երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման վրա:
Դեսպանն ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, ինչպես նաև տնտեսական զարգացմանը։
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ պաշտպանության նախարարությունը «մտացածին» և «հորինված» է որակել տարածվող լուրերը, թե Հայաստանն Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր է ստորագրել։ Թեմայի վերաբերյալ Tert.am-ը դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանին։ Հարցին, թե ինչպես կմեկնաբանեն Iran International կայքի տարածած այն տեղեկատվությունը, թե Հայաստանն ու Իրանը 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման գաղտնի պայմանագիր են ստորագրել, ՊՆ խոսնակը պատասխանել էր, որ «մտացածին ու հորինված բովանդակությամբ հրապարակումներին իրենք չեն արձագանքում»։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...