Փաշինյանը Գյումրի է գնացել՝ տեղում ճնշելու իշխանություններին
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ Արմավիր արշավելուց հետո այսօր էլ ուղևորվել է Գյումրի, որտեղ քաղաքի օրն են նշելու։ Հատուկ այդ նպատակով «բարձրաճաշակ» համերգ են կազմակերպել՝ երգիչ Թաթայի մասնակցությամբ։ Փաշինյանը նաև շրջելու է քաղաքում՝ ուղեկիցների և թիկնապահների ահռելի բազմության ուղեկցությամբ։
Երեկ Գյումրիի ավագանին ՔՊ խմբակցության պահանջով նիստ էր գումարել՝ քննարկելու նախկին քաղաքապետեր Վարդան Ղուկասյանի և Սամվել Բալասանյանի կողմից կատարված չարաշահումները, դիմելու դատախազությանը։ «Բալասանյան» դաշինքը, որն այժմ իշխանություն է Գյումրիում, կողմ է քվեարկել ՔՊ առաջարկին, այդկերպ զրկելով մանիպուլյացիաներ անելու, իրենց մեղադրելու հնարավորությունից։
ՔՊ-ն պահանջում է Գյումրիին վերադարձնել «Սև բերդը», որը պատկանում է Բալասանյան ընտանիքին։ Ժամանակին քարուքանդ այդ տարածքն այսօր Գյումրիի ամենաբարեկարգ շինություններից է, քաղաքի այցեքարտը, որտեղ բազմաթիվ մշակութային միջոցառումներ են կայացել, այդ թվում 2019 թ. Փաշինյանն այնտեղ է նշել Անկախության տոնը։
«Բալասանյան» դաշինքն ու «Քաղպայմանագիրը» ամիսներ առաջ խզեցին կոալիցիոն հուշագիրը, և այժմ ՔՊ-ն ամեն ջանք գործադրում է Գյուրիում իշխանափոխություն անելու, քաղաքապետի պաշտոնը խլելու համար։ Չի բացառվում, որ Փաշինյանն այսօր էլ մի շոու Գյումրիում սարքի՝ թիրախներն ուղղելով տեղական իշխանությունների ուղղությամբ։
Էմմա Աղաբեկյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...