Սենսացիոն բացահայտում նախկին ԱԳ նախարարից
Հայաստանի նախկին արտգործնախարար, Նիկոլ Փաշինյանի օրոք, պատերազմից հետո պաշտոնավարած Արա Այվազյանը սենսացիոն բացահայտում է արել, պնդել, որ ինչ-որ փաստաթուղթ է ստորագրվել Գորիս-Կապան ճանապարհը և Սյունիքի Շուռնուխ գյուղի մի հատվածն Ադրբեջանին փոխանցելու մասին, բայց ԱԳՆ-ն այդ մասին տեղյակ չի եղել։
Հիշեցնենք, 2020 թվականի դեկտեմբերից Ադրբեջանին անցավ Գորիս-Կապան ճանապարհը, և արդեն 2021-ի հունվարին Ադրբեջանին նաև փոխանցվեց Շուռնուխ գյուղի մի մասը։ Ըստ նախկին նախարարի, Անվտանգության խորհրդի նիստում քննարկումներ եղել են, բայց Ադրբեջանի հետ հուշագրի ստորագրման մասին տեղյակ են եղել միայն կառավարությունում և պաշտպանության նախարարությունում։ Ըստ Այվազյանի, երբ պարզվել է հուշագրի փաստը, ԱԳՆ-ից դիմել են այդ փաստաթուղթը ստանալու, և ՊՆ-ն չի տրամադրել։
Փաստաթուղթը հայկական կողմից ստորագրել է պաշտպանության նախկին նախարար, ներկայումս ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը։ Տևական ժամանակ կառավարությունը հրաժարվում էր հաստատել այդ տեղեկությունը՝ հասկանալով, որ դա քրեորեն հետապնդելի արարք է և, ի վերջո, Նիկոլ Փաշինյանն ու Վաղարշակ Հարությունյանն անձնական պատասխանատվություն են կրում ՀՀ ինքնիշխան տարածքից առանց հանրաքվեի Ադրբեջանին նվիրելու համար։
Ի դեպ, Վաղարշակ Հարությունյանի հրամանով էին ռուս խաղաղապահները ժամանակավոր տեղակայման կետեր ստեղծել Հայաստան-Ադրբեջան սահմանին, իսկ Փաշինյանը տարիներ անց պնդում էր, թե որևէ փաստաթուղթ չկա այդ կապակցությամբ։
Էրիկ Հունանյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...