Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ Վարդևանյան
Աշխարհ

Իսրայելը Լիբանանում 15 բնակավայր է հրետակոծել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իսրայելական բանակը հրետակոծել է 15 բնակավայր Լիբանանի արևելքում և հարավում: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաալիքին հղումով:

Նշվում է, որ հարձակումն իրականացվել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման դեմ ուղղված սպառնալիքներից հետո, որին Իսրայելը մեղադրում է շաբաթ օրը Գոլանի բարձունքների հրթիռակոծման համար:

Հեռուստաալիքի տվյալներով՝ հրետակոծման է ենթարկվել Բաալբեկ շրջանի Տարիա քաղաքը, Բինտ Ջբեյլ թաղամասի Այտա ալ-Շաաբ, Յարուն, Ռամիյա և Այտարուն բնակավայրերը, Իսրայելի հետ սահմանի մոտ գտնվող Մարջայուն շրջանում Խիյամ, Քֆար Քիլա, Մեյս էլ-Ջաբալ և Մարքաբա քաղաքները, ինչպես նաև Բուրջ ալ-Շամալի, Ալ-Աբբասիա, Թայր, Խարֆա, Ան-Նակուրա և Շիխին քաղաքները:

Նախօրեին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անվտանգության կաբինետի նիստ էր հրավիրել՝ քննարկելու Իսրայելի արձագանքը Գոլանի բարձունքներում «Հեզբոլլահ»-ի մահացու հարվածին:

Նեթանյահուին միացել են պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ցաչի Հանեգբին, Նեթանյահուի շտաբի պետ Ցաչի Բրավերմանը, Մոսադի ղեկավար Դեյվիդ Բարնեան, Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի այլ անդամներ և պաշտոնյաներ:

Նշվում է, որ հրթիռն արձակվել է Լիբանանի տարածքից և ընկել Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքներում գտնվող Մաջդալ Շամս գյուղի ֆուտբոլի դաշտ, ինչի հետևանքով զոհվել է 12 մարդ՝ հիմնականում 10-16 տարեկան երեխաներ և դեռահասներ: Հաղորդվում է 20 վիրավորի մասին:

Իսրայելը կատարվածի համար մեղադրել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախազգուշացրել է, որ «Հեզբոլլահ»-ը «կվճարի ծանր գին, որը մինչ այժմ չի վճարել», մինչդեռ Իսրայելի պաշտպանության բանակի ղեկավար Հերզի Հալևին ասել է, որ հարձակումը «կհանգեցնի շատ, շատ նշանակալի արձագանքի»:

«Հեզբոլլահ»-ի գլխավոր խոսնակ Մուհամմեդ Աֆիֆն ասել է, որ շարժումը «կտրականապես հերքում է Մաջդալ Շամսի վրա հարձակման իրականացումը»: