Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Քաղաքականություն

Էրդողանը սրում է հարաբերություններն Իսրայելի հետ

Թուրքիան կարող է մտնել Իսրայել, ինչպես դա արեց Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում, պաղեստինցիներին օգնելու համար։ Երեկ Ռիզե քաղաքում, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայփ Էրդողանը։

Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե իրենք պետք է շատ ուժեղ լինեն, որպեսզի Իսրայելը չկարողանա անհեթեթ գործողություններ անել Պաղեստինում։ «Ինչպես մտանք Ղարաբաղ, ինչպես մտանք Լիբիա, նույնը կարող ենք նրանց նկատմամբ անել։ Չկա որևէ պատճառ, թե ինչու մենք չենք կարող դա անել։ Մենք պետք է այնքան ուժեղ լինենք, որպեսզի կարողանանք այդ քայլերը ձեռնարկել», - հավելել է Էրդողանը։

Առաջին անգամը չէ, որ Թուրքիան ուղիղ խոստովանում է իր մասնակցությունն Արցախի դեմ ագրեսիա սանձազերծելու մեջ։ 44-օրյա պատերազմի օրերին Անկարան կիսահերքումներ էր տարածում, բայց դրանից հետո բոլոր կալիբրի գործիչների շուրթերով խոստովանել է իր անմիջական մասնակցությունը․ Ադրբեջանը պատերազմում աջակցություն էր ստանում թե՛ Թուրքիայից, և թե՚ Իսրայելից։

Իսրայելն այսօր էլ ակտիվորեն զինում է Ադրբեջանին։ Ուշագրավն Էրդողանի խոսքում ենթաշերտերն են։ Իր այս խոսքով նա նախ զգուշացնում է Ալիևին և Ադրբեջանին, հիշեցնում, թե ում են պարտական Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակի համար։ Մյուս կողմից էլ փորձում մահմեդական աշխարհի պաշտպան ներկայանալ՝ թիրախավորելով Իսրայելին։ Բնական է, որ Թուրքիան էլ փորձի հարձակում գործել Իսրայելի վրա։

Դրա հետևանքները չափազանց մեծ են լինելու ողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Թուրքիայի համար։ Բայց սադրելով Իսրայելին, սպառնալիքներ տեղալով՝ Թուրքիայի նախագահը փորձում է գերազանցություն ստանալ տարածաշրջանի մահմեդական երկրներում, դառնալ տարածաշրջանային գերտերություն։ Ինչին, թերևս, խանգարում է Իսրայելը։

Աննա Շահբազյան