Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Քաղաքականություն

Հայաստանի և Թուրքիայի պատվիրակները հանդիպում են

Հայ-թուրքական կարգավորման գործընթացում երկու կողմերի բանագնացներն այսօր հանդիպում են ունենում Մարգարայի անցակետում, հայ-թուրքական սահմանին։ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի վերջին՝ 4-րդ հանդիպումը կայացել էր երկու տարի առաջ՝ 2022 թ. հուլիսին։ Կողմերը պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում:

Պայմանավորվածությունից երկու տարի անց՝ այս հունիսին Ռուբինյանը հայտարարել էր՝ Անկարայի քայլերը չի տեսնում: 5-րդ հանդիպման մասին հայտնի դարձավ միայն երեկ երեկոյան։ Ուշագրավ պատահականությամբ, հանդիպման մասին հայտարարվեց Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարության և Ադրբեջանի ՊՆ բավական կոշտ արձագանքի ֆոնին։ Ռիզե քաղաքում, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, հայտարարել էր, թե Թուրքիան կարող է մտնել Իսրայել, ինչպես դա արեց Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում, պաղեստինցիներին օգնելու համար։

Թուրքիայի նախագահը հայտարարել էր, թե իրենք պետք է շատ ուժեղ լինեն, որպեսզի Իսրայելը չկարողանա անհեթեթ գործողություններ անել Պաղեստինում։  «Ինչպես մտանք Ղարաբաղ, ինչպես մտանք Լիբիա, նույնը կարող ենք նրանց նկատմամբ անել։ Չկա որևէ պատճառ, թե ինչու մենք չենք կարող դա անել։ Մենք պետք է այնքան ուժեղ լինենք, որպեսզի կարողանանք այդ քայլերը ձեռնարկել», - հավելել էր Էրդողանը։

Պաշտոնական Բաքուն ՊՆ բերանով էր արձագանքել, թե Ադրբեջանի «տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման» հետ կապված ռազմական գործողություններին որևէ երկրի զինվորական անձնակազմի մասնակցության մասին հայտարարություններն անհիմն են, իսկ Թուրքիան միայն քաղաքական աջակցություն է ցուցաբերել։ Միևնույն ժամանակ, մեծ ճոխություն կարելի է համարել Ադրբեջանի և Թուրքիայի միջև հակասությունների մասին եզրակացնելը։ Ավելի շուտ, երկու պետությունները նոր կոմբինացիա են մշակել, որտեղ Թուրքիան ՀՀ իշխանությունների համար հանդես է գալիս որպես «բարի ոստիկան»։ Իսկ նպատակն ամենևին չի փոխվել, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» է։ Թե ինչ են քննարկելու Ռուբինյանն ու Քըլըչը, դեռ վաղ է ասել։ 

 

Արմինե Ոսկանյան