Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Քաղաքականություն

Իրանի առաջնորդի զգուշացումը և Փաշինյանի խուսանավումները

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, երեկ Թեհրանում ընդունելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կարծիք է հայտնել, որ «Զանգեզուրի ճանապարհը Հայաստանի համար վնասակար է»։ «Իրանը շարունակում է մնալ այդ տեսակետին», -հավելել է Խամենեին։ Իսլամական հանրապետության գերագույն առաջնորդը նաև նշել է, որ արտատարածաշրջանային ուժերի միջամտությունն այստեղ գտնվող պետությունների հարաբերություններին օգտակար չէ։

ՀՀ կառավարությունը որևէ բառ չի հաղորդում, թե ինչ է պատասխանել Նիկոլ Փաշինյանն Իրանի հոգևոր առաջնորդին։ Փոխարենն իշխանության որոշ քարոզիչներ և հաստիքային վերլուծաբաններ պնդում են, որ Իրանն այդ հայտարարությամբ ցանկանում է կանխել միջանցքի բացումը և ՀՀ իրավազորության տակ դրա շահագործումը։ Նշում են, որ եթե միջանցքը չբացվի, Ադրբեջանը ստիպված կլինի օգտագործել Իրանի տարածքով անցնող հաղորդուղիները՝ ինքն օգուտ ստանալով։ Միգուցե, Իրանը միայն սեփական շահն է առաջ մղում, բայց փաստ է, որ այսօր, ՀՀ ունեցած հնարավորություններով «Զանգեզուրի միջանցքի» բացումը դժվար թե լինի ՀՀ իրավազորության ներքո, ավելի շուտ այն վերահսկելու են Թուրքիան և Ադրբեջանը։ Իսկ իրավիճակը տարածաշրջանում առաջիկայում կրկին սրվելու է։

Իսրայելը հրթիռակոծել է Իրանի տարածքում գտնվող մի կեցավայր, որտեղ բնակվում էր «ՀԱՄԱՍ»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիան։ Վերջինս սպանվել է։ Ոչ «ՀԱՄԱՍ»-ը, ոչ էլ Իրանը նման հարվածն անպատասխան թողնել չեն կարող։ 

Լիլիա Դանիելյան