Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Քաղաքականություն

ԱՄՆ Պետդեպի թեզերը վտանգավոր են դառնում. Միջին միջանցքի հեռանկարները մշուշոտ են

Past.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղարությունում նոր վիրուս է տարածվել՝ անհեթեթ հայտարարություններ ու թեզեր տարածելու վիրուսը։ Օրերս ԱՄՆ Սենատում փոխպետքարտուղար Օ՛Բրայենն այնպիսի մտքեր է երկնել, որ դուրս են ցանկացած տրամաբանությունից։ Իսկ որևէ սենատոր չի էլ փորձել կտրել վտանգավոր այդ մտքերի ընթացքը։

Եվրասիական լոգիստիկայի մասին դատողություններ անելիս պետքարտուղարության բարձրաստիճան աշխատակիցը հայտարարել է, թե Եվրասիայի ժողովուրդները և, մասնավորապես, ըստ Օ՛Բրայենի, Հայաստանը երազում են խզել կապերը Ռուսաստանի ու Չինաստանի հետ, այդ պատճառով էլ շրջանցող ճանապարհներ են հորինում։ Այդ առասպելը սպառնում է կազմաքանդել պետդեպի՝ լուրջ հիմնարկ լինելու մասին միֆերը։ «Ռուսաստանը երաշխավորել էր Հայաստանի անվտանգությունը 2020-ի պատերազմից հետո և ձախողել այն, երբ Ադրբեջանը վերադարձրեց Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները: Դրանից հետո Հայաստանի բնակչության մեծ մասը ցանկանում է ավելի հեռանալ Ռուսաստանից: Հետևաբար, մենք ստեղծում ենք պայմաններ, որպեսզի դա տեղի ունենա», - ասել է Օ’Բրայենը:

Ըստ Օ՛Բրայենի, եթե Երևանն ու Բաքուն ի վերջո խաղաղության հասնեն առանց Ռուսաստանի մասնակցության և ներգրավվածության՝ ոչ Մոսկվայի պայմաններով, կբացվի մի երթուղի, որը կնվազեցնի Կենտրոնական Ասիայի երկրների կախվածությունը Ռուսաստանից ու Չինաստանից, ինչպես նաև նորանոր դռներ կբացի դեպի համաշխարհային շուկաներին։ «Կենտրոնական Ասիայի երկրներն անհավանական հարուստ են, և հենց հիմա համաշխարհային շուկաներ դուրս գալու նրանց միակ տարբերակն, ըստ էության, Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով է։ Եթե մենք կարողանանք բացել մի երթուղի, որը կանցնի Հայաստանով և Ադրբեջանով, ապա նրանք շատ ավելի քիչ կախվածություն կունենան Ռուսաստանից ու Չինաստանից և ավելի մեծ հասանելիություն համաշխարհային շուկաներին»,- ասել էր ԱՄՆ փոխպետքարտուղարը։

Պետդեպը, ըստ ամենայնի, այդ ժողովուրդներին խառնում է անսկզբունք և կոռումպացված կառավարիչների հետ։ Իսկ Օ՛Բրայենի նշած երթուղին իրականություն դառնալու որևէ շանս չունի։ Նախ, որովհետև այդպիսի ճանապարհը թեև շրջանցում է Ռուսաստանը, բայց չի կարող չհատել Չինաստանը, բոլոր չափորոշիչներով զիջում է ՌԴ-ով անցնող լոգիստիկ ուղիներին, ահռելի ներդրումներ է պահանջում։ Միջին միջանցքը կարդարացներ իրեն, եթե խոսք գնար Չինաստանից և Կենտրոնական Ասիայից Հնդկաստան, Իրան և Թուրքիա և հակառակ ուղղություններով բեռնափոխադրումների մասին, այսինքն, որպես մեկ ուղի, մասնավոր լոգիստիկ դեպք, իսկ դա որպես միակ պանասիական մայրուղի դիտարկելն անփաստարկ հիմարություն է։ Տրանսկասպիական երթուղու համար որևէ խաղացող 3 մլրդ դոլարի վարկ չի վերցնի։

Իլհամ Ալիևն էլ արդեն մեղադրանքներ է հասցեագրել Եվրոպային, որ չի ցանկանում երկարաժամկետ պայմանագրային պարտավորություններ ստանձնել լոգիստիկայի համար։ Մի խոսքով, Պետդեպից մոլորեցնում էին սենատորներին։ Որևէ մեկը (Փաշինյանից բացի) չի պատրաստվում խզել Ռուսաստանի հետ, չի հավատում Միջին միջանցքի հեռանկարներին, չի ցանկանում ներդրումներ անել։