Նոր ատոմակայանի շինարարության արևմտյան նախագծերը պարզապես նպատակ ունեն սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում․ Արշակ Կարապետյան
Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել նոր ատոմակայանի կառուցման համար առանձին ընկերություն ստեղծել։ «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերությունը կհամապատասխանի ԱԷՄԳ-ի չափանիշներին, դրանց համաձայն էլ կանցկացվի կադրերի ընտրությունը։ 2024 թվականի համար ծախսերը կկազմեն 200 մլն դրամ։ Փաստաթղթում նշվում է, թե նոր կազմակերպությունը պետք է համեմատական ուսումնասիրություն անցկացնի բոլոր առաջարկվող տեխնոլոգիաների և տեխնիկատնտեսական հիմնավորումների միջև, որի հիման վրա կներկայացնի տեխնոլոգիայի ընտրության վերաբերյալ իր մասնագիտական առաջարկը։ Կազմակերպությունը պետք է բանակցի և նախապատրաստի նոր միջուկային էներգաբլոկների կառուցման, ֆինանսավորման, տիրապետման և շահագործման հետ կապված փաստաթղթերը:
Օրերս տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել էին, թե ամերիկյան մի ընկերություն Հայաստանում տեխնիկատնտեսական հետազոտություն է իրականացնում փոքր մոդուլային ատոմակայանի կառուցման նպատակահարմարության վերաբերյալ։ «Ամերիկյան հեղինակավոր ընկերություններից մեկն ԱՄՆ կառավարության պատվերով հայկական կողմի հետ համատեղ իրականացնում է տեխնիկատնտեսական հետազոտություն ամերիկյան արտադրողների կողմից առաջարկվող փոքր մոդուլային տեխնոլոգիաների վերաբերյալ։ Հետազոտության նպատակն է բացահայտել, թե որ արտադրողի տեխնոլոգիան է առավելապես հարմար Հայաստանի կարիքների բավարարմանը, և թե Հայաստանի պարագայում ինչ տեխնոլոգիա և ինչ հզորության կայանն առավել արդյունավետ և տնտեսապես շահավետ կլինի»: Հետազոտությունը նախատեսվում է ավարտել ամենաուշը 2025 թվականի գարնանը։
ՀՀ իշխանությունները պնդում են, թե Հայաստանին մեծ ռեակտոր այս պահին հարկավոր չէ, անհրաժեշտ է 400 ՄՎՏ հզորությամբ ռեակտոր։ Արևմուտքն էլ փորձում է իր ձեռքը վերցնել նոր կայանի կառուցումը՝ հասկանալով դրա քաղաքական նշանակությունը։ Դեռ 2023 թ. ԱՄՆ Սենատում Պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել էր, թե չի կարելի թույլ տալ, որ նոր ռեակտորը Ռուսաստանը կառուցի։ Ամիսներ առաջ գործող իշխանությունները հայտարարեցին, որ բանակցություններ են վարում ռուսական, ամերիկյան և հարավկորեական ընկերությունների հետ։
«Համահայկական ճակատ» կուսակցությունն իր հիմնադիր համագումարում նշել էր, թե ջանքեր է գործադրելու մինչև 2027 թվականը վերականգնել Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը, ուսումնասիրել «Ռոսատոմ»-ի առաջարկները Մեծամորի ԱԷԿ-ի երրորդ էներգաբլոկի կամ փոքր ատոմակայանների ցանցի կառուցման վերաբերյալ և ավելացնել դրանց մասնաբաժինը մինչև 50 %։
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի կարծիքով, նոր ատոմակայանի շինարարությունը քաղաքական լուրջ նշանակություն ունի և հարկավոր է այդ նախագիծն իրականացնել ռուսական կողմի հետ։ Առավել ևս, որ «Ռոսատոմն» է իրականացնում Մեծամորի ԱԷԿ-ի արդիականացումն ու շահագործման ժամկետը մինչև 2036 թ. երկարացնելու նախագիծը։
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի գնահատմամբ, բոլոր առաջարկների մեջ իրատեսականը ռուսականն է, իսկ արևմտյան նախագծերը պարզապես նպատակ ունեն սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում, ձախողել նոր ատոմակայանի կառուցումը, ինչն աղետալի հետևանքներ կունենա ՀՀ համար։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...