Սյունիքի մարզպետը շնորհակալություն է հայտնել ԶՊՄԿ-ին կատարված աշխատանքի համար
Քաջարան համայնք այցի շրջանակում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հուլիսի 31-ին համայնքի ղեկավարի հետ այցելել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ։ Հայտնում են մարզպետարանի մամուլի ծառայությունից։
Մարզպետը «ԶՊՄԿ»-ի ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է կոմբինատի բաց հանք և արտադրական փուլի տարբեր ենթակառուցվածքներ, շրջել հարստացուցիչ ֆաբրիկայում, այլ արտադրամասերում, ծանոթացել հանքահանումից մինչև հարստացման ու պատրաստի արտահանվող խտանյութի ստացման գործընթացին։
Մարզպետը բարձր է գնահատել կոմբինատի հետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել կոմբինատի ղեկավարությանը՝ որպես լավ գործընկեր Սյունիքում առկա տարբեր խնդիրների լուծման գործընթացներում մարզային իշխանության կողքին լինելու համար։
Ռոբերտ Ղուկասյանը երեկ այցելել է նաև «Աժդանակ» ՍՊԸ և «Թունել» ՓԲԸ։





















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար