Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մենք ասում ենք՝ գործ արեք, իրենք ասում են՝ անհիմն միջնորդություններ եք անում․ Վարդևանյան Սա նման է իրավական տեսանկյունից անձին պшտանդ վերցնելու, և դրանով փորձ անելու հարկադրաբար բանակցելու. Արամ Վարդևանյան (տեսանյութ) Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ, բայց հավասար հիմունքներով. Արաղչի Ինչու 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը չի հայտարարում Սամվել Կարապետյանի գործով նախաքննության ավարտ. Պաշտպանների դիտարկումները Սամվել Կարապետյանի նկատմամբ տանը ավելի խիստ սահմանափակումներ են կիրառված․ փաստաբանի ահազանգըԱյնթապ գյուղում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում Բոլորը ծիծաղեցին, երբ քննիչն ու դատախազն ասացին՝ տնային կալանքի դեպքում Սամվել Կարապետյանը կլքի Հայաստանը. պաշտպան Ո՞ւր է շտապում Վերաքննիչ դատարանը. պաշտպանը` Կարապետյանի խափանման միջոցի դեմ բողոքի մասին Սամվել Կարապետյանի գործով իրավական հիմք չկա. Փաստաբան Խցում այնքան ցուրտ էր և չջեռուցեցին, որ Սամվել Կարապետյանի մոտ զարգացավ երկկողմանի թոքաբորբ. Ֆերոյան Նաիրի Սարգսյանի հոդվածը հրապարակվել է «Journal for International and European Law, Economics and Market Integrations» միջազգային գիտական պարբերականում Սամվել Կարապետյանի մոտ երկկողմանի թոքաբորբ է ախտորոշվել. Արամ Վարդևանյան Պետք է իշխանափոխություն լինի՝ ընտրությունների միջոցով․ Ավետիք ՉալաբյանՈւՂԻՂ. Սամվել Կարապետյանի փաստաբանների հրատապ մամուլի ասուլիսը Մարդկանց պարտադրանքով են տարել Փաշինյանի երթին․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանի հետ «համակեցությունը» ուղիղ ճանապարհ է դեպի Հայաստանի կործանում․ Ավետիք ՔերոբյանUcom-ը ներդնում է Hecttor AI-ը՝ բարձրացնելու զանգերի կենտրոնի հաղորդակցության որակը «Մեր ձևով» ժողովրդական շարժման կամավորների թիվը հասել է 18 հազարիՓաշինյանի «սրտիկն» ու Ֆիդանի ճնշումը Հայաստանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին
Քաղաքականություն

Հայաստանի շուրջ իրավիճակը կայուն ծանր է և դա պայմանավորված է իշխանության դիլետանտությամբ. Կարապետյան

Հայաստանում բողոքի գործողությունները կապված են երկու գործոնների հետ. առաջինն անվտանգության հարցն է, որը գործող իշխանությունը չի կարողանում ապահովել բնակչության համար։ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը այդ մասին ասել է «Ալ Ջազիրա» միջազգային հեռուստաընկերության թղթակից Ֆահիմ Ալ-Սուրանիին տված հարցազրույցում։Երկրորդ գործոնը, ըստ պաշտպանության նախկին նախարարի, սոցիալական հարցերն են, որոնք կրկին լուծված չեն։

Ինչ վերաբերում է արտաքին խնդիրներին, ըստ գեներալ-մայորի, պետք է հասկանալ, որ Հայաստանի շուրջ իրավիճակը կայուն ծանր է, և դա պայմանավորված է հիմնական սուբյեկտիվ գործոններով՝ իշխանության դիլետանտությամբ։

«Այն աշխարհաքաղաքական փակուղին, որում հայտնվել է Հայաստանը, բնականաբար բողոքի տրամադրություններ է հարուցում։ Վերջին վեց տարում դիլետանտ իշխանությունը պարբերաբար արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հարցերում սխալներ է գործել։ Որպես հետևանք՝ մենք պարտություն կրեցինք պատերազմում, ապա իշխանությունը հանձնեց Արցախը։ Վեց տարում մենք կորցրինք մեր ընկերներին, այնպիսի ռազմավարական գործընկերոջ, ինչպիսին Ռուսաստանն է։ Նոր ընկերներ մենք ձեռք չենք բերել։ Կան կարեկցող երկրներ, բայց ոչ ավելին»,- նշում է Արշակ Կարապետյանը՝ նկատելով, որ Ռուսաստանը կայունության կողմնակից է տարածաշրջանում, մինչդեռ մյուս երկրները տարածաշրջան մուտք գործելու համար անկայունություն են սերմանում, և ամենը ներքաղաքական իրավիճակի վրա է ազդում։

Արշակ Կարապետյանի կարծիքով՝ մշտական զիջումները Ադրբեջանին նսեմացնում են ՀՀ բնակչության մեծ մասի արժանապատվությունը։ Նախկին նախարարը որպես օրինակ հիշեցրել է Գերմանիայի օրինակը, որն Առաջին աշխարհամարտում պարտվեց, նվաստացուցիչ խաղաղություն կնքեց, իսկ դա ավելի մեծ պատերազմի հանգեցրեց 1941թ.։

 

«Կարծում եմ՝ մեր տարածաշրջանում նույնական իրավիճակ է»,- նկատում է Կարապետյանը։ Պաշտպանության նախկին նախարարը խոսել է նաև արտաքին քաղաքական հարցերից, նշել, թե Հայաստանի իշխանությունը փորձում է գնալ Արևմուտք, բայց Արևմուտքում մեզ չեն սպասում։

«Երբ պաշտպանության նախարար էի, հարց տվեցի՝ ինչ հիմնավորումներ կան Արևմուտք գնալու, ոչ ոք չպաստախանեց։ Իշխանավորների միակ նպատակը հնարավորինս երկար աթոռին մնալն է։ Արևմուտքը պատրաստ չէ Հայաստանին ընդունել ԵՄ, ՆԱՏՕ։ 15 տարի Թուրքիան սպասեց, նրան չընդունեցին։ Վրաստանը 10 տարի է սպասում, իսկ այսօր սահմանափակումներ են մտցվում։ Վրացական «Բորժոմին» խմում են Վրաստանում, Եվրոպայում չեն խմում»,- պատկերավոր արձանագրել է գեներալ-մայորը, ընդգծել, թե արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն իրականացնելու համար լուրջ հիմնավորումներ են անհրաժեշտ։

 

«Եվ գլխավոր հարցն է, արդյո՞ք մեզ սպասում են Եվրոպայում։ Հենց Հայաստանը սկսեց թեքվել, կորցրեց Արցախը։ Զուգահեռներ անցկացնելով՝ հիշենք Վրաստանը, որ կորցրեց Աբխազիան, Օսեթիան։ Նույն էլ Ուկրաինան, երբ սկսեց շարժվել դեպի Արևմուտք, կորցրեց Ղրիմը։ Բայց դա աղետի կեսն է։ Մենք պատմականորեն միշտ եղել ենք Ռուսաստանի հետ։ Եվ եթե այսօր Հայաստանը պետականություն ունի, դա Ռուսաստանի արժանիքն է։ Ոչ միայն պետություն, այլև հայեր չէին լինի այդ տարածքում»,- նշել է Արշակ Կարապետյանը՝ փաստելով, որ ՀՀ իշխանությունների արածն ավանտյուրա է, քանի որ նույնիսկ տարածաշրջանի երկրները, անգամ Թուրքիան, Վրաստանը դեմ են, որ Արևմուտքը գա տարածաշրջան, հարցեր լուծի։

Նախկին նախարարի կարծիքով՝ Արցախի հարցը լուծված չէ, նույնիսկ չենք մոտեցել դրա լուծմանը։ «Ընդհակառակը, այնպես ենք ձգել, որ առաջիկայում դրա լուծումը ես չեմ տեսնում»,- նշում է Կարապետյանը՝ հավելելով, որ 1994թ., երբ ստորագրեցին զինադադարի փաստաթուղթը, 30 տարի այդ տարածքում ոչ մի ադրբեջանցի չի եղել։ Բոլորը կարծում էին՝ հարցը լուծված է։ 30 տարի Ադրբեջանը չէր համաձայնվում, բանակցությունները գնում էին, մշտապես պնդում էր, դա իր տարածքն է և, ի վերջո, 30 տարի անց զավթեցին Արցախը։

«Ասել, թե այդ էջը շրջված և փակված է, սխալ է։ Նույնիսկ եթե այսօրվա մեր իշխանությունը ինչ-որ բան ստորագրի, Արցախի հարցը ծառանալու է, այնտեղ ապրելու են հայեր։ Մենք ունենք ճանապարհային քարտեզ՝ ինչպես դա անել։ Արցախին պետք է վերադարձվի իր պատմական կարգավիճակը, և Ադրբեջանի իշխանությունները չէ, որ կարող են չեղարկել դա։ Ադրբեջանի վերնախավը, որն այսօր գոյություն ունի, դա հայատյացության շնորհիվ է։ Երբ այդ հարցը չլինի, Ադրբեջանի ներքին բողոքները սկսվելու են»,- արձանագրել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը։ Կարապետյանը դրական է գնահատում Պաղեստինը ճանաչելու որոշումը, միաժամանակ նկատում՝ հարց է ծագում՝ ինչու հնարավոր չէր ճանաչել Արցախը։ Հայերի մեծ մասն այդ հարցն ունի։

«Ես ճիշտ եմ համարում Պաղեստինի ճանաչումը։ Այդ ժողովուրդն իրավունք ունի ապրել, ինչպես ինքն է ցանկանում։ Պաղեստինցիները շանս են ստացել և պետք է մինչև վերջ պայքարեն, հասնեն անկախության։ Ես բարի նախանձով եմ նայում, թե ինչպես է պաղեստինցի ժողովուրդը պայքարում իր երկրի համար։ Պաղեստինը վաստակել է անկախության իրավունքը»,- նշել է Արշակ Կարապետյանը։