Տավուշի մարզում իրականացվող սահմանազատումը լուրջ հետևանքներ է ունենալու, որևէ կերպ չի նպաստելու խաղաղության հաստատմանը․ Արշակ Կարապետյան
Մամուլում տարածված տեղեկություններից միայն երկու շաբաթ անց Ազգային անվտանգության ծառայությունը բարեհաճել է կեսբերան հերքել Կիրանցում տեղի ունեցած միջադեպերը։
Ըստ ԱԱԾ-ի, Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև Կիրանցում նոր ճանապարհի երթուղու հետ կապված միջադեպեր չեն եղել։ Մասնավորապես, տեղեկություններ էին տարածվել, որ Կիրանցում՝ հայ-ադրբեջանական սահմանին, երկու անգամ միջադեպ է տեղի ունեցել Ադրբեջանի և Հայաստանի սահմանապահների միջև, ադրբեջանցիները պնդել են, թե Կիրանցում կառուցվող նոր ճանապարհի մի հատվածն անցնում է Ադրբեջանի տարածքով։ Մինչդեռ հենց Կիրանցի բնակիչները, ինչպես նաև ընդդիմադիր պատգամավորները պնդում են, նման միջադեպեր եղել են։ Առաջիկայում ևս այդպիսի դեպքեր լինելու են, քանի որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գործողությունների հետևանքով, ադրբեջանցիները ընդհուպ հասել են թե՛ Կիրանցի, թե՛ Տավուշի մարզի այլ սահմանամերձ բնակավայրերի պռնկին։ Գործող վարչախումբը փորձում է իր ձեռնարկած սահմանզատման և սահմանագծման գործընթացը ներկայացնել որպես լուրջ ձեռքբերում, քայլ դեպի կայուն խաղաղություն, բայց փոխարենը վտանգի տակ են դրել սահմանամերձ գյուղերի բնակիչների կյանքն ու անվտանգությունը։ Իշխանությունը, իհարկե, այդ փաստը չի խոստովանելու, ավելին, օրերս Փաշինյանը այդ գյուղերում իրեն բավական ցինիկ է պահել, մունաթ եկել բնակիչների վրա։
Ոսկեպարի գյուղապետի դիտողությանը, թե սահմանազատումից հետո այլևս ոչ ոք չի ցանկանում ներդրումներ անել, Փաշինյանը հայտարարել էր. «Դե, որովհետև մեր մի շարք գործընկերների աջակցությամբ Ոսկեպարը, Կիրանցը, Բաղանիսը սարքեցիք Հիրոսիմա և Նագասակի, էլ ոչ մեկը մոտ գալ չէր ուզում։ Անունը լսում էին, ձեռքերը դող էր ընկնում»։ Վարչախմբի այս վարքը գնալով սաստկանալու է, հատկապես, երբ Ադրբեջանն էլ նորանոր պահանջներ է առաջ քաշում։
Պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել՝ առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության, առավել հստակ՝ առանց Մայր օրենքից Անկախության հռչակագրի հիշատակումը հանելու, Երևանի հետ խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։ «Այդ փաստաթղթում տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ», - ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ Նա պնդել է, թե հենց դա է խաղաղության գործընթացի միակ խոչընդոտն այս պահին։
«Մենք ուզում ենք վստահ լինել, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրն անհնարին կդարձնի ապագայում որևէ վերադարձ ռևանշիզմին կամ Ադրբեջանի նկատմամբ տարածքային որևէ պահանջ, ինչի ականատեսն էինք։ Մեզ համար անընդունելի է, որ Հայաստանը խաղաղության բանակցություններին և պայմանագրի վերջնական ստորագրմանը վերաբերվում է որպես ժամանակ ձգելու մարտավարություն՝ իր ռազմական կարողություններն ամրապնդելու և այս պատմությունը վերստին սկսելու համար»,- ասել է Ամիրբեկովը՝ հաստատելով վերլուծաբանների այն կարծիքը, որ Ադրբեջանը բոլորովին հակված չէ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու։
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն ի սկզբանե փաստել էր, որ Տավուշի մարզում իրականացվող սահմանազատումը լուրջ հետևանքներ է ունենալու, որևէ կերպ չի նպաստելու խաղաղության հաստատմանը։ Նա նաև հորդորել էր զերծ մնալ սահմանային հատվածն ականազերծելուց, քանի դեռ հստակ և կայուն խաղաղության պայմանագիր չի կնքվել։ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Արշակ Կարապետյանը նշել էր, թե զինված ուժերն ականազերծումն արել է զինվորական բարձր աստիճանի կոչում կրողի հրամանի համաձայն: Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը վստահ է, սահմանազատման գործընթացը նոր խնդիրներ է հարուցելու Հայաստանի համար, իսկ Փաշինյանի հետ ոչ ոք խաղաղության պայմանագիր ստորագրելու միտք չունի։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...