Կիսահերքում երկու շաբաթ անց
Մինչ մամուլը, ընդդիմադիր պատգամավորներն ու Կիրանցի մի շարք բնակիչներ օրեր շարունակ հայտարարում են, թե Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև Կիրանցում նոր ճանապարհի երթուղու հետ կապված միջադեպեր են եղել, Ազգային անվտանգության ծառայությունը միայն երկու շաբաթ անց բարեհաճել է կիսատ հերքում տարածել, նշել, թե որևէ միջադեպ չի եղել։
Օրեր առաջ Կիրանցի նոր ճանապարհը բացվեց, իսկ կամուրջը և ճանապարհի մի զգալի հատվածը մնացին ադրբեջանական վերահսկողության տակ։ Ավելին, ոչ միայն Կիրանցը, այլև Տավուշի այլ գյուղեր հայտնվել են թշնամու ուղիղ նշանառության տակ, իսկ դա արդեն անվտանգային և հոգեբանական լուրջ խնդիր է, նպաստելու է արտագաղթին այդ գյուղերից։
Փաշինյանական վարչախումբն իրեն բնորոշ ցինիզմով շարունակում է կատարել ադրբեջանցիների բոլոր պահանջները, իսկ գյուղացիների դժգոհություններին անձամբ Նիկոլ Փաշինյանն է պատասխանում ծաղրալից հայտարարություններով։
Ադրբեջանցիներն էլ հաճախ լեզվակռիվ ու քաշքշուկ են սարքում, ըստ բնակիչների, հայտարարում, թե ճանապարհը սխալ է կառուցվել, այս կամ այն տարածքն իրենցն է։ Ակնհայտ էր ի սկզբանե, որ սահմանազատման ու սահմանագծման գործընթացը նույնսիկ ադրբեջանցիների բոլոր պահանջների լիակատար կատարմամբ, չի կարող խաղաղություն բերել տարածաշրջանին։
Ընդհակառակը, Բաքուն ամեն ջանք գործադրելու է՝ իրավիճակը կրկին սրելու, ռազմական էսկալացիա իրականացնելու համար։ Իսկ Փաշինյա՞նը... Իսկ Փաշինյանը «Կեցցե հեծանիվը» գոռալով մատը մատին չի տալիս ՀՀ շահերն առաջ տանելու համար։
Հռիփսիմե Մանուկյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...