Զախարովայի պատասխանը Օ՛Բրայենին. ՌԴ-ն վտանգներ է տեսնում
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան արձագանքել է ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենի հայտարարությանը, թե Հայաստանի բնակչության մեծ մասը ցանկանում է ավելի հեռանալ Ռուսաստանից: Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարը Սենատի լսումներին հայտարարել էր, որ Վաշինգտոնն օգնում է, որպեսզի Հայաստանը խիզախ քայլեր ձեռնարկի Ռուսաստանից հեռանալու հարցում՝ պնդելով, որ Լեռնային Ղարաբաղի կորստից հետո, Հայաստանի անվտանգության ապահովումը ձախողելուց հետո Հայաստանի բնակչության մեծ մասը ցանկանում է ավելի հեռանալ Ռուսաստանից:
«Մենք ստեղծում ենք պայմաններ, որպեսզի դա տեղի ունենա», - ասել էր Օ’Բրայենը:
Ըստ Զախարովայի, Ռուսաստանի և Հայաստանի միջև ձևավորված դարավոր կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց ենթարկում է Արևմուտքը։ Զախարովան ԱՄՆ փոխպետքարտուղարի այս հայտարարությունն անհիմն է որակել։
«Ինչ վերաբերում է Օ’Բրայենի անհիմն հայտարարություններին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, սա ամերիկացիներին բնորոշ աշխարհաքաղաքական ինժեներիայի ևս մեկ օրինակ է. համաշխարհային հանրության աչքում ստեղծել Վաշինգտոնին անհրաժեշտ «իրականություն», որը ոչ մի կապ չունի իրականում տեղի ունեցողի հետ», - ասել է Զախարովան։
«Օ’Բրայենը և նրա թիմակիցները պետք է հասկանան մի պարզ բան՝ մեր երկրների միջև դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան Արևմուտքի բոլոր փորձություններին։ Պատմության ընթացքում մենք բազմիցս ձեռք ենք մեկնել եղբայրական հայ ժողովրդին և մտադիր ենք դա անել նաև ապագայում»,- եզրափակել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ խոսնակի «լավատեսությունը», իհարկե, որևէ փաստարկով հիմնավորված չէ։ Հայաստանում հակառուսական տրամադրությունների շեշտակի աճ է գրանցվում, ընդ որում, նույն Կրեմլի որոշ աշտարակների մեղքով։ «Փափուկ ուժի» քաղաքականությունը ձախողած, Հայաստանում իր ռեսուրսները անիմաստ վատնած Մոսկվան այսօր լրջագույն վերադասավորումների, հարաբերությունների վերբեռնման ու ՀՀ քաղաքացիների սիրտը շահելու քաղաքականություն պիտի որդերգի, հակառակ պարագայում Արևմուտքի ցանած հակառուսականության ծիլերն արագ աճելու միտումներ ունեն։ Իսկ Օ՛Բայենի հայտարարությունը Ռուսաստանը պետք է որպես հստակ ազդակ ընկալի, այլապես կկորցնեն Հայաստանը։
Մարգարիտա Արամյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...