Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ Վարդևանյան
Տնտեսություն

PV-Magazine. Գիտնականները ստեղծել են եղանակին դիմացկուն պերովսկիտային շերտ արևային մարտկոցների համար

Ներկայումս արեգակնային մարտկոցների մեծ մասը պատրաստված է սիլիցիումից: Ֆոտովոլտային համակարգերը, որոնցում դրանք օգտագործվում են, երկար կյանք ունեն, սակայն դրանց միջին արդյունավետությունը 22-ից 25 տոկոս է, գրում է overclockers.ru-ն: Ընդ որում հնարավոր է հասնել նույնիսկ ավելի մեծ արդյունավետության, բայց կա ֆիզիկական սահմանափակում,  30%-ից բարձր արդյունավետության անհնար է հասնել, ուստի սիլիցիումի այլընտրանքներ են փնտրվում: Խնդրի հնարավոր լուծումը հանքային պերովսկիտն է: Սիլիցիումից և պերովսկիտից պատրաստված տանդեմ կամ հիբրիդային արևային բջիջները լաբորատոր փորձարկումներում արդեն հասել են ավելի քան 34% արդյունավետության: Այնուամենայնիվ, գիտնականները դեռ հեռու են դրանց զանգվածային արտադրությանը պատրաստ լինելուց, քանի որ պերովսկիտը զգայուն է շրջակա միջավայրի ազդեցությունների նկատմամբ:

Հենց այստեղ է կարևոր Չինաստանի Չժեցզյան համալսարանի գիտնականների հետազոտությունները: Նրանք ստեղծել են հիբրիդային արևային մարտկոց, որի պերովսկիտը զգալիորեն ավելի դիմացկուն է: Հետազոտողները մշակել են իրենց սեփական պերովսկիտային շերտը ջրի և ջերմության նկատմամբ բարձր դիմադրությամբ,  հաղորդել է PV-Magazine պորտալը:

Նման շերտով արևային մարտկոցի արդյունավետությունը կազմում է ընդամենը 25,7%, բայց 1000 ժամ հետո էլ այն դեռևս ունենում է իր սկզբնական հզորության 98%-ը։ Հզորության նվազեցումը լինում է գծային, 5000 ժամ հետո այն լինում է 90%։

Հետազոտողները իրենց նորարարություրնը չեն դիտարկում որպես առանձին արևային մարտկոցի ստեղծում։ Նրանք կարծում են, որ իրենց ստեղծած պերովսկիտային շերտը ապագայում կարող է օգտագործվել պերովսկիտային այլ շատ արևային բջիջների կյանքի տևողությունը մեծացնելու համար: «Այս զարգացումը կարող է ծառայել որպես բազմակողմանի և ճկուն ռազմավարություն բարելավելու պերովսկիտ արևային բջիջների աշխատանքը տարբեր սցենարներում: Սա կարևոր է ապագայում նման արևային բջիջների զանգվածային արտադրությունն առաջ մղելու համար»,- կարծում են հետազոտողները: Եթե ​​դա իսկապես այդպես է, և տեխնոլոգիան հաստատվի հետագա հետազոտություններով, ապա կարելի է հասնել հիբրիդային արևային բջիջների ոլորտում առաջընթացի և զանգվածային արտադրության ուղղությամբ կարևոր քայլի:

Այնուամենայնիվ, հավանաբար կպահանջվի ևս 5–10 տարի, մինչև 30%-ից ավելի արդյունավետությամբ ֆՎ համակարգերը ձեռք բերեն առևտրային առավելություն սովորական ՖՎ համակարգերի նկատմամբ:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]