ՀԱՊԿ-ն գոյություն չունի
ՌԴ Կուրսկի տարածք ուկրաինական ստորաբաժանումների ներխուժումը կրկին սրեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արդյունավետության հարցը։ Ըստ միջպետական համաձայնագրերի, ՀԱՊԿ անդամ պետությունները համապատասխան դիմումի դեպքում պետք է օգնեն ռազմավարական դաշնակցին, եթե վտանգ է սպառնում նրա ինքնիշխան տարածքին։
Ռուսաստանը մտադիր չէ օգնություն խնդրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) իր գործընկերներից Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումից հետո։ Կուրսկի մարզում մարտերը թեժացել են օգոստոսի 6-ի առավոտյան։
Ուկրաինայի Զինված ուժերը հատել են Ռուսաստանի սահմանը և մտել մարզի տարածք։ Արդեն չորրորդ օրն է, ինչ այնտեղ մարտեր են։ Օգոստոսի 7-ին ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ «գործողությունը կավարտվի հակառակորդի ջախջախումով և պետական սահման դուրս գալով»։
Բայց ուկրաինական ուժերը ավելի են խորանում ՌԴ տարածքում։ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի խոսքով, զարմանալի կլիներ, եթե Ռուսաստանը, որը ՀԱՊԿ-ի հիմնական երկիրն է, ինչ-որ մեկից օգնություն խնդրեր սեփական տարածքում։
«Ո՞ւմ եք պատրաստվում դիմել Ռուսաստանին Կուրսկի մարզում օգնելու համար։ Ցանկանում եք ղազախների՞ն դիմել, թե՞ հայերին, ո՞ւմ: Դուք հիմար հարցեր եք տալիս»,-ասել է Զատուլինը:
Վերջինիս նյարդային արձագանքը լիովին հասկանալի է. ՌԴ-ն, իհարկե, կցանկանար հետխորհրդային մյուս երկրները, որոնք ՀԱՊԿ գծով դաշնակիցներ են, ներգրավվեն հատուկ ռազմական գործողությանը։
Բայց Հայաստանը վաղուց կասեցրել է իր մասնակցությունը, Փաշինյանն էլ հայտարարել է, թե Ուկրաինայի դեմ պատերազմում ՌԴ դաշնակիցը չէ։ Խնդիրներ կան նաև Ղազախստանի պարագայում, որը սեփական խաղն է խաղում Արևմուտքի հետ և բոլորովին մտադիր չէ ներգրավել։
Ընդ որում, ՀԱՊԿ-ն օգնության հասավ նույն Ղազախստանին, երբ այնտեղ հեղաշրջման փորձ էր սկսվել։ Այս առումով, հարկ է ընդգծել, որ ՀԱՊԿ-ն վաղուց կորցրել է իր արդյունավետությունը, և չվերափոխվելու դեպքում կարող է բեռ դառնալ մասնակից պետությունների համար։
Իրինա Թևանյան




















Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամա...
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
Զելենսկու հայտարարությունները վաղուց դարձել են հիվանդ մարդու զառшնցանք․ Զախարովա
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ