Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Քաղաքականություն

Նոր պատերազմի սպասումով. Իրանի նախագահը կոչ է արել հարվածել Ադրբեջանի տարածքին

Իրանա-իսրայելական սրումը սպառնում է լայնածավալ պատերազմի վերաճել հենց մեր տարածաշրջանում՝ դրանից բխող ծանրագույն հետևանքներով։ Բրիտանական «Թելեգրաֆ» պարբերականը հայտնել է, թե մինչ իրանցի գեներալները պնդում են ուղիղ հարված հասցնել Թել Ավիվին, Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջարկում է հարվածել Իրանի հարևան երկրներում տեղակայված իսրայելական գաղտնի բազաներին։

Ընդ որում, նման զարգացումը համարվում է մեղմ դիրքորոշում։ Առավել կոշտ դիրքորոշման կողմնակից են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որն առաջարկել է հարվածել ուղիղ Թել-Ավիվին։

«Պեզեշքիանը մտավախություն ունի, որ Իսրայելի վրա ցանկացած ուղղակի հարձակում լուրջ հետևանքներ կունենա։ Նա առաջարկել է Ադրբեջանում կամ (Իրաքյան) Քրդստանում թիրախավորել Իսրայելին առնչվող ինչ-որ բան, այնուհետև այդ երկրներին հայտնել դրա մասին և վերջ տալ այս ամբողջ դրամային»,- ասել է Իրանի նախագահին մոտ կանգնած աղբյուրը։

Վերջնական որոշումը կայացնելու է երկրի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին: Այն, որ Իրանն անպայման պատասխանելու է, որևէ մեկը կասկած չունի։ Հարցն այն է, թե ինչպես, և ով է առավելապես տուժելու այդ հարձակումից։ Տևական ժամանակ տեղեկություններ են շրջանառվում, որ Ադրբեջանում իսրայելական գաղտնի ռազմակայաններ կան։

Ավելին, 44-օրյա պատերազմից հետո ռազմակայաններ են ստեղծել Իրանի անմիջական սահմանի մոտ, օկուպացված տարածքներում։ Ադրբեջանը Արևմուտքի համար դիտարկվում է որպես Իրանին հարվածելու հարմար պլացդարմ։ Բնականաբար, ոչ Իսրայելը, ոչ էլ արևմտյան երկրներն ամենևին չեն մտահոգվելու Ադրբեջանի ճակատագրով, ինչպես երբևէ չեն մտահոգվել Հայաստանի կամ տարածաշրջանի այլ երկրի ճակատագրով։

Այս ամենը վկայում է, որ առաջիկայում մեր տարածաշրջանին ծանր փորձություն է սպասվում։ Իսկ մինչ այդ Հայաստանի իշխանության ղեկին հայտնված «քաջնազարները» հեծանիվ են վարում, վայելում կյանքը։ 

Լիանա Ավոյան