Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան
Տնտեսություն

ՊԵԿ-ը նորից ահաբեկչությամբ է զբաղվում Հայաստանի բիզնեսների դեմ. Միրաքյան

Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
ՊԵԿ-ը նորից ահաբեկչությամբ է զբաղվում Հայաստանի բիզնեսների դեմ: Ահաբեկչություն բառը որպես չափազանցություն չեմ գրել: Բառարանում եթե նայենք, ահաբեկչություն նշանակում է քաղաքացիական հասարակության նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն կիրառել սեփական նպատակներին ծառայեցնելու համար: ՊԵԿ ի գործողությունները երբեմն 100 տոկոսով համապատասխանում է ահաբեկչության ձևակերպմանը:
Վերջին շրջանում ՊԵԿ-ը ակտիվ կալանավորում է գործարարներին, խարդախության համար քնչական է դիմում, հետ չի տալիս բիզնեսի ԱԱՀ դեբետները և այլն: Պատճառը՝ բյուջետային մուտքերը նախատեսվածից թույլ են, քանի որ տնտեսությունն է նախատեսվածից թույլ զարգանում:
Ժամանակին, երբ օրենքները գրվում էին միայն նրա համար, որ մարդիկ դրանք խախտեին ու չինովնիկները շահույթ ստանային այդ խախտումից՝ ՊԵԿ-ը մի օրենք մշակեց, որ եթե բիզնեսը 4 միլիոն դրամից ավել խախտում է անում, ապա ՊԵԿ-ը կարող է քրեական գործ բացել գործարարի վրա ու կալանավորել: Պատկերացնում եք աբսուրդը, բիզնեսը 10 միլիարդ դրամ շրջանառություն է անում, այդ թվերի մեջ 4 միլիոնի խախտում կարող է հաշվապահի փռշտոցից լինել ու արդյունքում տնօրենին կալանավորում են: Հիմա երկրորդ ամենահետաքրքիր մասը՝ այդ խախտումը կարող է արձանագրվել զուտ հարկային տեսուչի կարծիքի հիման վրա ու հետո չեղարկվել, բայց կալանքն արդեն եղել է:
Ժամանակին մենք երկար պայքարեցինք, որ գործարարը քրեականի տակ ընկնի ոչ թե ֆիքսված, այլ շրջանառության որևէ տոկոսին համապատասխան թվի խախտման դեպքում: Ասենք շրջանառության 10% ի, քանի որ համաձայնեք, որ սխալ է 5 միլիարդ շրջանառության դեպքում 4 միլիոնի խախտումից կալանավորելը: Շրջանառության տոկոսի հետ կապել չստացվեց, բայց 4 միլիոնը դարձրեցին 10 միլիոն, առանձնապես խոշոր չափերի խախտումն էլ՝ 20 միլիոն:
Հիմա այս չարաբաստիկ կետը քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածն է և նախատեսում է 4-8 տարվա ազատազրկում 10 կամ առանձնապես խոշոր չափի՝ 20 միլիոն դրամ հարկ թաքցնելու դեպքում:
Այս տարի բյուջետային մուտքերը նախատեսվածից քիչ են հավաքվում, քանի որ տնտեսությունը նույնպես նախատեսվածից թույլ է զարգանում ու արդյունքում ՊԵԿ-ը հարձակվել է բիզնեսի վրա: Իսկ աշխատանքի իմիտացիայի համար շատ կալանքներ են պետք ու սկսել են աջ ու ձախ կալանավորել գործարարներին:
ՊԵԿ ը թերևս միակ պետական կառույցն է, որը խրոնիկ չի ուզում շփվել իր կարգավորման տիրույթում գտնցող դաշտի խաղացողների հետ: Բիզնեսը իրենց աշխատավարձա տալիս ծառայելու համար, բայց ՊԵԿը չի ուզում շփվել իր գործատուների հետ, արդյունքում ՊԵԿ-ը զբաղված է սուբյեկտիվ, առանց տնտեսվարողների կարծիքը հաշվի առնող օրենսդրական փոփոխություններով: Վերջին 2 տարի ՊԵԿ-ը ավելի շատ օրենսդրական փոփոխություն է նախաձեռնել, քան վերջին 20 տարում ու գրեթե բոլոր դեպքերում միակողմանի, առանց բիզնեսի կարծիքը հաշվի առնելու ու գրեթե բոլոր դեպքերում ընդդեմ բիզնեսի: Դե ուրիշ ձև չի էլ կարող լինել, ՊԵԿ-ը պատկերացում չունի տնտեսունը կերտող բիզնեսների մասին, քանի որ այդ պատկերացումը ՊԵԿ-ի մոտ հիմա կազմվում է միայն մի կողմի կարծիքների հիման վրա:
Բյուջետային մուտքերը պակասել են, շատ վատ է, հատկապես, որ մեծ խնդիրների առաջ է կանգնած մեր պետությունը, բայց մի քիչ երկար մտածեք, ահաբեկչությամբ բյուջեն լցնելը հաստա՞տ լավ գաղափար է, կարողա՞ բյուջեն լցնող բիզնեսներից էլ կարծիք հարցնեք, թե ի՞նչ կարելի է անել: Վերջերս բաղմաթիվ բիզնեսների եմ հանդիպում, որ գումարները դուրս են հանում ներդրումների համար, ինչու՞, որովհետև անկանխատեսելի է Հայաստանում, ո՞վ կուզի Հայաստանում ներդրում անի, երբ 25 000 դոլարի խնդրի կասկածի դեպքում գործարարին բանտ են նստեցնում, էն էլ մի կիասգրագետ հարկային տեսուչի ցուցումով:
ՀԳ. Վաղը թեման կշարունեկեմ, ՊԵԿ-ի մեկ այլ , հերթական Հայաստանի տնտեսության դեմ կազմակերպված քայլի մասին: