Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մենք ասում ենք՝ գործ արեք, իրենք ասում են՝ անհիմն միջնորդություններ եք անում․ Վարդևանյան Սա նման է իրավական տեսանկյունից անձին պшտանդ վերցնելու, և դրանով փորձ անելու հարկադրաբար բանակցելու. Արամ Վարդևանյան (տեսանյութ) Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ, բայց հավասար հիմունքներով. Արաղչի Ինչու 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը չի հայտարարում Սամվել Կարապետյանի գործով նախաքննության ավարտ. Պաշտպանների դիտարկումները Սամվել Կարապետյանի նկատմամբ տանը ավելի խիստ սահմանափակումներ են կիրառված․ փաստաբանի ահազանգըԱյնթապ գյուղում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում Բոլորը ծիծաղեցին, երբ քննիչն ու դատախազն ասացին՝ տնային կալանքի դեպքում Սամվել Կարապետյանը կլքի Հայաստանը. պաշտպան Ո՞ւր է շտապում Վերաքննիչ դատարանը. պաշտպանը` Կարապետյանի խափանման միջոցի դեմ բողոքի մասին Սամվել Կարապետյանի գործով իրավական հիմք չկա. Փաստաբան Խցում այնքան ցուրտ էր և չջեռուցեցին, որ Սամվել Կարապետյանի մոտ զարգացավ երկկողմանի թոքաբորբ. Ֆերոյան Նաիրի Սարգսյանի հոդվածը հրապարակվել է «Journal for International and European Law, Economics and Market Integrations» միջազգային գիտական պարբերականում Սամվել Կարապետյանի մոտ երկկողմանի թոքաբորբ է ախտորոշվել. Արամ Վարդևանյան Պետք է իշխանափոխություն լինի՝ ընտրությունների միջոցով․ Ավետիք ՉալաբյանՈւՂԻՂ. Սամվել Կարապետյանի փաստաբանների հրատապ մամուլի ասուլիսը Մարդկանց պարտադրանքով են տարել Փաշինյանի երթին․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանի հետ «համակեցությունը» ուղիղ ճանապարհ է դեպի Հայաստանի կործանում․ Ավետիք ՔերոբյանUcom-ը ներդնում է Hecttor AI-ը՝ բարձրացնելու զանգերի կենտրոնի հաղորդակցության որակը «Մեր ձևով» ժողովրդական շարժման կամավորների թիվը հասել է 18 հազարիՓաշինյանի «սրտիկն» ու Ֆիդանի ճնշումը Հայաստանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին
Քաղաքականություն

Հայկական դիվանագիտության տապալումը հանգեցրեց նրան, որ Հայաստանը մենակ է մնացել արտաքին սպառնալիքների առջև․ Արշակ Կարապետյան

Տակավին օրեր առաջ Ադրբեջանը հայտարարեց, թե Երևանն ու Բաքուն փոխադարձ համաձայնությամբ խաղաղության համաձայնագրի նախագծից հանել են տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը։ Այդ մասին ասել էր Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով հանձնակատար Էլչին Ամիրբեկովը, Հայաստանի ԱԳՆ-ից էլ հաստատել էին տեղեկությունը։

Չէին հասցրել վերլուծաբանները գնահատել այս որոշումը, երբ նույն այդ Ամիրբեկովը հայտարարել է, որ, եթե ՀՀ-ն չփոխի իր Սահմանադրությունը, խաղաղության պայմանագիրը չի կնքվի։ Նա նաև ասել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության փոփոխության հարցը քննարկել է Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ։ Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը ժամանակ է խնդրել, որպեսզի կարողանա ընդունել նոր Սահմանադրությունը:

Հայաստանի ԱԳՆ-ից ի պատասխան լրատվամիջոցներից մեկի հարցմանը միայն նշել են, թե սահմանադրական փոփոխությունների գործընթացը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ներքին գործը։ ԱԳՆ-ն որևէ բառով չի մեկնաբանում Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածությունների մասին տեղեկությունը։ Ադրբեջանը, նշենք, խնդրահարույց է համարում ՀՀ Սահմանադրության ներածական մասը, որում վկայակոչվում է 1990 թ. ընդունված Անկախության հռչակագիրը։ Իսկ այդ հռչակագրով ճանաչվում էր Արցախի ինքնիշխանության իրավունքը։

Այս տարվա մայիսին վարչապետ Փաշինյանը հանձնարարել է նոր Սահմանադրության նախագիծ մշակել ու մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը հաստատել:

Սահմանադրական փոփոխություններ պահանջելով՝ Ադրբեջանը հերթական անգամ վկայում է, որ մտադիր չէ որևէ խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ։ Նույնիսկ տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածի հանումը համաձայնագրի նախագծից Ադրբեջանն օգտագործելու է որպես միջազգային հանրության մոտ կառուցողական կեցվածք բեմադրելու համար, իսկ Հայաստանին մեղադրելու է տարածքային նկրտումներ ունենալու մեջ՝ այդկերպ պատրվակներ որոնելով նոր ռազմական էսկալացիա սկսելու համար։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի կարծիքով, որևէ մեկը շահագրգռված չէ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու։ Լավագույն դեպքում շրջանակային ինչ-որ փաստաթուղթ կստորագրեն, որը խախտելը մեկից մեկ է լինելու։ «Հայաստանի իշխանությունները ստացել են կապիտուլացիոն քայլերի «փաթեթ», և, ըստ ամենայնի, դա աբստրակտ դատողություն չէ»,- մի առիթով ասել էր գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։ Նրա կարծիքով, հայկական դիվանագիտության տապալումը հանգեցրեց նրան, որ մեր երկիրը կորցրեց հեղինակությունը միջազգային ասպարեզում։ Ռազմական ոլորտում Ռուսաստանից և ՀԱՊԿ-ի անդամ երկրներից հեռանալու պատճառով մեր երկիրը մենակ է մնացել արտաքին սպառնալիքների առջև։ Եվ այժմ Ադրբեջանը, օգտագործելով ՀՀ գործող իշխանությունների ապիկար և դավաճանական էությունը, հետևողականորեն զիջումներ է պարտադրում։

Արշակ Կարապետյանի կարծիքով, մշտական զիջումներն Ադրբեջանին նսեմացնում են ՀՀ բնակչության մեծ մասի արժանապատվությունը։ Նախկին նախարարը որպես օրինակ հիշեցրել է Գերմանիայի օրինակը, որն Առաջին աշխարհամարտում պարտվեց, նվաստացուցիչ խաղաղություն կնքեց, իսկ դա ավելի մեծ պատերազմի հանգեցրեց 1941 թ.։ «Կարծում եմ՝ մեր տարածաշրջանում նույնական իրավիճակ է»,- նշել էր «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։