ՔՊ վարչության նիստը թեժ է անցել
Երեկ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը, որը վարել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։ Ըստ կուսակցության տարածած հաղորդագրության, հաստատել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Շենգավիթի, Աբովյանի, Բերդի տարածքային կազմակերպությունների խորհուրդների նախագահների պաշտոններում առաջադրված թեկնածությունները։
ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, վարչության նիստը միայն այդքանով չի սահմանափակվել, այլ բավական թեժ է եղել։ Փաշինյանը, մասնավորապես, կուսակցության վերին էշելոնին մեղադրել է անբավարար չափով աշխատելու, հանրության հետ չհանդիպելու, տարածքային կազմակերպությունները չհամակարգելու մեջ։ Որպես հետևանք էլ իշխող ուժի վարկանիշը, ըստ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի, նվազում է։
Փաշինյանը նաև զգուշացրել է, որ առաջիկայում կուսակցությունում լուրջ փոփոխություններ են սպասվում։ ՔՊ-ն պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների՝ լինի արտահերթ, կամ հերթական, և հարկավոր է ավելի կուռ շարքեր ստեղծել՝ ընտրություններին չպարտվելու համար։ Առաջնահերթ ուշադրության կարիք ունեն տարածքային կազմակերպությունները, որտեղ այժմ փոփոխություններ են անելու։ Որոշ պաշտոնյաներ էլ կկորցնեն իրենց պաշտոնը։
Փաշինյանը նաև նոր ընտրացուցակ է գրելու, անձամբ զրուցելով բոլոր թեկնածուների հետ, գնահատելով նրանց նվիրվածության աստիճանը։
Արմինե Սաֆարյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...