Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Քաղաքականություն

Տարածաշրջանային պայթյունավտանգ իրավիճակը և Հայաստանի «անդարդ» իշխանությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ի թիվս այլ, մեղմ ասած, ոչ դրական կողմերի, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պատմության մեջ կմնա նաև որպես ամենաանհաղորդը։ Թե՛ համաշխարհային, թե՛ տարածաշրջանային գործընթացները սահում են Երևանի կողքով, բայց այնպիսի տպավորություն է, որ դրանք չեն հետաքրքրում օրվա իշխանություններին: Դե, ինչ-որ առումով նաև քաղաքական այլ միավորներին ու հենց հանրությանը։ Իրանն ու Իսրայելն իրար ոչնչացնելու շեմին են, Ուկրաինան ներխուժել է Ռուսաստան, Արևմուտքը սպառնում է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի նկատմամբ, Մերձավոր Արևելքում եզդիների նոր ցեղասպանություն է ծրագրվում, Իսրայելն Ադրբեջանից հետ է կանչում իր զինվորականներին կամ, ընդհակառակը, հրթիռներ տեղակայում Նախիջևանում...

Մի խոսքով, տարածաշրջանը փոթորկվում է, իսկ Հայաստանի իշխանությունները, կարծես, քնած են: Ավելի ճիշտ՝ տևական արձակուրդ էին մեկնել՝ բառիս իսկական ու փոխաբերական իմաստով: Պաշտոնական Երևանն իրեն դուրս է դրել տարածաշրջանային բոլոր զարգացումներից, երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը զբաղված է հեծանվավազքով, փառատոններով, լոբամաքրման ու այլ «խոհարարական», կենցաղային տեսահոլովակներ տարածելով։ Այսինքն, շոուով: Ասես Փաշինյանի բնակավայրը ոչ թե Հայաստանն է, այլ հեռավոր ինչ-որ երջանիկ մի աշխարհ, որը չի ալեկոծվում։ Մյուս կողմից՝ երևի թե Հայաստանի օրվա իշխանությունը լռում է, քանի որ նրա կարծիքը որևէ մեկին չի հուզում, բոլորը գիտեն, որ Հայաստանում որոշումները Փաշինյանը չէ, որ կայացնում է։ Նրա փոխարեն որոշակի կենտրոններում կայացնում են բոլոր որոշումները:

Օրինակ՝ Եվրահանձնաժողովի խոսնակ Պետեր Ստանոն մանրամասն բացատրել է, թե ինչ է նշանակում Հայաստանի հետ Եվրամիության համագործակցությունը։ Ի մասնավորի, նշենք երկու պարզ, հասարակ թեզեր, որոնք համառորեն չեն մտնում ո՛չ իշխանության, ո՛չ հանրության մի որոշակի հատվածի ուղեղը։ Առաջին՝ բանակցությունները ԵՄ-Հայաստան գործընկերության օրակարգի շուրջ արտացոլում են երկու կողմի փոխադարձ ցանկությունն ու կամքը՝ ավելին անելու միասին, սակայն հիմնված ներկայիս հարաբերությունների վրա: Բանակցում են գործընկերության օրակարգի շուրջ, որպեսզի տեսնեն, թե որքան հեռու են հայ գործընկերները ցանկանում գնալ, որքան հեռու են պատրաստ գնալ և համապատասխանեցնել փոխադարձ նպատակները։ Եվ երկրորդ՝ ՀՀ-ԵՄ բանակցությունները որևէ կապ չունեն անդամության թեկնածության հնարավորությունների հետ, դրանք երկու տարբեր բաներ են։ Այլ խոսքով, ԵՄ-Հայաստան բուռն սիրավեպը «ընթացիկ հարաբերությունների» մասին է, «ԶԱԳՍ գնալու» մտադրություն չկա։ Իսկ որո՞նք են ընթացիկ հարաբերությունները:

Թվարկենք մի քանի սկզբունքային գործոններ. Արևմուտքի համար առանցքային հակառուսական դիսկուրսը, ԵՄ դիտորդական առաքելությունը, փոխադարձ առևտուրը։ Առաջին երկու կետով, կարծես, լիակատար փոխըմբռնում կա, երրորդի դեպքում՝ 24 տոկոս անկում։ Փաստացի, ԵՄ-ին այդքանն էլ բավարար է, ինչո՞ւ բացել իր շուկան հայերի համար, եթե առաջին երկու կետերը ձրի էլ անում են։ Իսկ վիզաները չեղարկելու հարցի շուրջ նոր-նոր բանակցում են, տարիներ են պետք թեկուզ կես քայլ անելու համար։ Իսկ ի՞նչ է պահանջվում հայ հանրությունից. ուղղակի ապրել իր «երջանիկ» կյանքով, զվարճանալ, լավ սնվել, բոլոր մեղքերի մեջ մեղադրել ուրիշներին՝ ում կհրամայեն, իսկ սեփական իշխանությանն աջակցել ընտրություններին։ Կենտրոնամետ պոպուլիզմով տառապելն էլ խրախուսվում է, միայն թե հպարտությունն ազգային երանգներ չունենա։ Տիպիկ հոբբիթի կյանք։ Պարզապես այդ հոբբիթները ոչ ոքի պետք չեն, ով հասնի՝ կարող է խլել նրանց հողը, իրենց էլ վռնդել։ Ընդ որում, Գենդալֆն էլ չի օգնելու, նրան նախորդ սերիայում արդեն գլխավոր մեղավոր են հռչակել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում