Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից. ՀայաՔվեՆույնիսկ նոութբուքը կլիցքավորի. ստեղծվել է մինի արևային գեներատոր՝ սմարթֆոնից մի փոքր ավելի մեծ 2024 թվականի խոշորագույն հարկատուն կլինի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը․ տնտեսագետ Հայկազ Ֆանյան Ըստ պարագլխի այս ելույթի` Ալիևը հրաժարվել էր Արցախից. Դավիթ ՍարգսյանՊուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ձերբակալել են փաստաբան Արսեն Բաբայանին Ուկրաինան փաստացի վերածվել է բռնապետության, փակվել են ընդդիմադիր հեռուստաալիքները, կուսակցությունները. Մհեր Ավետիսյան Փաշինյանն այլևս չունի Հայաստանի բնակչության աջակցությունը. Ավետիք Չալաբյան «Nissan»-ը հայտնվել է ձորակում, վիրավnրներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են
Քաղաքականություն

Ինչի՞ վրա է հույս դրել Փաշինյանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս տարվա փետրվարի մեկից Հայաստանը դարձավ Հռոմի ստատուտին միացած 124-րդ երկիրը և արևելաեվրոպական խմբից 19-րդ երկիրը։ Ստատուտի վավերացումը նշանակակում է երկրում Միջազգային քրեական դատարանի իրավասության ճանաչում։ Այս թեմայի հետ կապված տարբեր գնահատականներ են հնչել, իսկ ՀՀ կառավարությունը մեծ հույսեր է կապում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և Բաքվի կողմից նոր ագրեսիայի կանխարգելման առումով հենց այդ ստատուտի վրա հենվելով։ Անդրադառնալով այս հարցին՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը նշում է, որ ՀՀ-ն պաշտոնապես միացել է Միջազգային քրեական դատարանին, սակայն դա ոչ մի կերպ չի ազդում Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության վրա և չի խանգարում Բաքվին նոր զինատեսակներ գնել Թուրքիայից, Իսրայելից, Պակիստանից և այլ երկրներից։ Միջազգային քրեական դատարանը չի խանգարում Ադրբեջանի նախագահին ՀՀ սուվերեն տարածքն անվանել «Արևմտյան Ադրբեջան»։ Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են գտնվել ՀՀ սուվերեն տարածքում՝ այդ թվում Վարդենիսում և Ջերմուկում։ Սակայն Միջազգային քրեական դատարանի մեխանիզմները չեն ստիպում Իլհամ Ալիևին հրամայել սեփական զորքերին դուրս գալ այդ տարածքներից։

Ըստ հեղինակների, ՀՀ իշխանությունները ցանկանում են Միջազգային քրեական դատարանը ներկայացնել որպես ՀՀ տարածքային ամբողջականության և անվտանգության ապահովման կարևորագույն մեխանիզմ՝ կամ Սյունիքի նկատմամբ Բաքվի հավակնությունները զսպող գործիք։ Չմոռանանք, որ Ադրբեջանն՝ Արևմուտքի, ԵՄ-ի կարևորագույն էներգետիկ գործընկերն է՝ ԵՄ-ն շարունակում է ավելացնել էներգակիրների գնումներն Ադրբեջանից և Բաքվի հետ կառուցում է «Արևելք-Արևմուտք» կամ «Կասպից ծով-Սև ծով» էներգետիկ-տրանսպորտային միջանցքը։

«Նիկոլ Փաշինյանի և թիմի դիլետանտական մոտեցումը բանակի ամրապնդման, տնտեսության հզորացման և ՀՀ պաշտպանունակության ամրապնդման հարցերում՝ երկիրը հասցրել են կոլապսի։ ՀՀ քաղաքացիների զգոնության բթացման և սեփական PR-ի համար իշխանությունները Միջազգային քրեական դատարանը ներկայացնում են որպես ՀՀ բոլոր աղետների համար բալասան։ Չնայած Միջազգային քրեական դատարանի հանդեպ կան բազմաթիվ հարցեր, անգամ Արևմուտքի կողմից։ Հիշեցնենք, որ 2020թ.-ին ԱՄՆ-ն մեղադրել է Միջազգային քրեական դատարանին կողմնակալ հետաքննությունների և կոռուպցիայի մեջ։

Սպիտակ տան հայտարարության մեջ նշվում է, որ չնայած ԱՄՆ-ի և նրանց դաշնակիցների բազմաթիվ կոչերին, Միջազգային քրեական դատարանը ոչ մի քայլ չի ձեռնարկել սեփական բարեփոխման համար և շարունակում է իրականացնել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հանդեպ քաղաքական մոտիվացիա պարունակող հետաքննություններ, այդ թվում Իսրայելի հանդեպ։ Բացի այդ, Սպիտակ տան մամուլի խոսնակ Քեյլի Մաքինանին հայտարարել է, որ Վաշինգտոնն ունի լուրջ կասկածներ, որ Միջազգային քրեական դատարանի դատախազության գրասենյակում առկա են կոռուպցիոն երևութներ։ Հատկանշական է, որ ԱՄՆ-ն չի հանդիսանում Միջազգային քրեական դատարանի անդամ։ 2002թ.-ին նրանք ընդունել են հատուկ որոշում, որը թույլ է տալիս կիրառել ռազմական ուժ՝ ԱՄՆ-ի և նրանց դաշնակիցների քաղաքացիներին զենքի ուժով ազատելու համար։ 2019թ.-ին ԱՄՆ-ն սահմանափակումներ է կիրառել Դատարանի ներկայացուցիչներին վիզաների տրամադրման հետ կապված, որոնք անմիջապես պատասխանատու են ամերիկացի զինվորականների հանդեպ դատավարությունների համար։

Նշենք, որ Միջազգային քրեական դատարանն ու նրա որոշումները չօգնեցին Արցախի հայերին մնալ իրենց պատմական հողերում, չեն պաշտպանել Արցախի հայերին էթնիկ զտումներից և չեն խոչընդոտել Ադրբեջանի զինուժին գրավել ռազմավարական դիրքեր ՀՀ սուվերեն տարածքում։ Այսպիսով, Ադրբեջանը չի պատրաստվում իրականացնել Միջազգային քրեական դատարանի որոշումները ՀՀ-ի կամ Արցախի մասով։ Պետք է հասկանալ, որ Բաքուն ունի ավելի գլոբալ ռազմավարական նպատակներ՝ Թուրքիայի հետ միասին կառուցել «Մեծ Թուրան», որն ուղղված է Արևմուտքի հակառակորդների՝ Չինաստանի, Իրանի և ՌԴ-ի դեմ»,-նշում է հոդվածագիրն ու հավելում, որ դրա դիմաց ԵՄ-ն ու Միջազգային քրեական դատարանն աչք են փակելու ՀՀ-ի դեմ Բաքվի քայլերի վրա՝ Արցախում մշակութային, պատմական, կրոնական ժառանգության ոչնչացման վրա, ինչպես նաև ավտորիտար Ադրբեջանում մարդու իրավունքների և ազատությունների մակարդակի վրա։ Իսկ ադրբեջանական նավթի ու գազի գնումները միայն ավելանալու են եվրոպական երկրների կողմից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում