Երևանը չի կողմնորոշվել Մինսկի խմբի հարցում
Ամիսներ շարունակ Ադրբեջանը պահանջում է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, և Հայաստանի ԱԳՆ-ն միայն այսօր հայտարարել է, թե Երևանը Մինսկի գործընթացի շարունակականության հարցը կարող է դիտարկել առաջին հերթին՝ խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում։
Դեռևս մայիսին Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե հարկավոր է լուծարել Մինսկի խումբը, որը ոչինչ չի արել հակամարտության կարգավորման համար։ Արդեն հունիսի սկզբին Ադրբեջանի նախագահը նշեց, թե. «Հայկական կողմին առաջարկել են, որ Ադրբեջանն ու Հայաստանը համատեղ դիմեն ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը վերացնելու համար»։
ԱԳՆ-ին «Ազատություն»-ը հարցում էր ուղարկել, հետաքրքրվել էր՝ արդյոք Ադրբեջանը Մինսկի խմբի լուծարումը դարձնում է նախապայման՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար, ինչո՞ւ Երևանը համաձայն չէ լուծարմանը և հնարավո՞ր է, որ առաջիկայում Հայաստանը մտքափոխվի և Բաքվի հետ լուծարման համատեղ դիմում ներկայացնի ԵԱՀԿ-ին։ ԱԳՆ-ն պատասխանել էր մեկ նախադասությամբ. «Հայկական կողմը Մինսկի գործընթացի շարունակականության հարցը կարող է դիտարկել հարաբերությունների համապարփակ կարգավորման և առաջին հերթին՝ խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում»։
Փաստացի, սա վկայում է, որ Հայաստանի իշխանություններն իրենք էլ վերջնականապես չեն կողմնորոշվել այս հարցում, կամ էլ փորձում են խուսանավել՝ հասկանալով դրա վտանգները։
Անկախ ամեն ինչից Մինսկի խումբը, որն առաջատար երկրների ներկայացուցիչների միջնորդական կառույց է, որոշակիորեն զսպում է Ադրբեջանին, նաև լծակներ տալիս ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ռուսաստանին՝ ներգրավված մնալ հակամարտության կարգավորման գործում։ Ադրբեջանը, ընդհակառակը, պնդում է բանակցությունների երկկողմ ֆորմատի վրա, իսկ այդ հարցում Հայաստանի դիրքերը չափազանց թույլ են, պարտությունից հետո բարդ է լինելու միայնակ բանակցել ավելի ամրացած հակառակորդի հետ։ Կգնա՞ Երևանը նման վտանգավոր քայլի, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը։
Մարիա Մաթևոսյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...