Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել
Մշակույթ

Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանք

Հունիսի 20-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Ս. Հովհաննես Կարապետի եւ Ս. Աթանագինե եպիսկոպոսի տոնը, որը նաեւ Էջմիածնի Ս. Շողակաթ վանքի ուխտի օրն է:

Ս. Հովհաննես Մկրտչի մասունքն ամփոփող խաչ-մասունքարանը առավոտյան Մայր Աթոռից Ս. Շողակաթ վանք տարվեց եկեղեցականների հանդիսավոր թափորով: Սրբազան մասունքը կրում էր ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի հոգեւոր սպասավոր Հոգեշնորհ Տ. Օշական վարդապետ Կյուլկյուլյանը:


Ս. Շողակաթ վանքի առջեւ թափորը դիմավորեցին բազմաթիվ ուխտավորներ` Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի գլխավորությամբ:

Տոնի կապակցությամբ վանքում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Վիրահայոց թեմի Ախալցխեի եւ Բորժոմիի տարածաշրջանի հոգեւոր տեսուչ Հոգեշնորհ Տ. Հակոբ աբեղա Սահակյանը:

Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի Սանկտ Պետերբուրգի եւ Ռուսաստանի Հյուսիսարեւմտյան շրջանի առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տ. Պողոս աբեղա Վարդանյանը, իր քարոզում անդրադառնալով տոնի խորհրդին, նշեց, որ Արարատյան շաբաթվա տոները հիմք են հանդիսացել Հայաստանում քրիստոնեության որպես պետական կրոն հռչակման համար.

«Մենք, լինելով քրիստոնյա, լավագույն կերպով գիտակցել եւ իմացել ենք այն գինը, որ Քրիստոս խաչի վրա Իր արյամբ վճարեց մեզ փրկություն պարգեւելու համար: Եվ այդ գնով պայծառացել ու լուսավորվել են թե´ մեր հոգիները, թե´ մեր մարմինները: Մեր ազգը լավագույնս գիտակցել է Հռիփսիմյանց եւ Գայանյանց կույսերի թափած արյան գինը, լավագույնս գիտակցել է Ս. Գրիգոր Լուսավորչի Խոր Վիրապում կրած չարչարանքների արժեքը եւ արժեւորել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնից եկած լույսն ու հավատը եւ ապրել դրանով դարեդար»,- ասաց Հայր Պողոսը՝ հորդորելով հավատացյալ հայորդիներին հայցել Աստծուց ուժ, կարողություն եւ իմաստություն մեր նախնիների դարավոր հավատքի համաձայն ապրելու համար:

Ս. Պատարագի ավարտին կատարվեց նաեւ Ս. Հովհաննես Մկրտչի մասունքակիր խաչով հավատացյալների օրհնություն եւ Անդաստանի կարգ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի հադիսապետությամբ: