Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ Վարդևանյան
Տնտեսություն

Ինչպե՞ս խնայել էլեկտրաէներգիան Գերմանիայում

Ինչպե՞ս խնայել էլեկտրաէներգիան էներգիայի թանկացման և կյանքի գնի պայմաններում: Այս հարցը հուզում է եվրոպացիներին. «Արևի էներգիայի շնորհիվ»,- պատասխանում են գերմանացիները։ Գերմանիայում պատշգամբների վրա տեղադրվող փոքր արևային էլեկտրակայանները գնալով ավելի տարածված են դառնում: Այս տարվա երկրորդ եռամսյակում նման համակարգերի գրանցումների թիվը նախորդ եռամսյակի համեմատ աճել է 50 %-ով։

Անցումն էներգիայի այլընտրանքային աղբյուրներին արագացավ Ուկրաինայում պատերազմի բռնկմամբ և դրան հաջորդած էներգետիկ ճգնաժամով։ Արևային մարտկոցները հեշտ է օգտագործել, և դրանց տեղադրման թույլտվությունը համեմատաբար հեշտ է ձեռք բերել: Ավելին, այս հնարավորությունն ունեն և՛ տան սեփականատերերը, և՛ վարձակալները:

Այս տարի արևային վահանակների տեղական We.Do.Solar ընկերությունը կանխատեսում է վաճառքի 350 % աճ նախորդ տարվա համեմատ։ Գերմանիայից հետ չեն մնում նաև Ֆրանսիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի և Նիդեռլանդների շուկաները, նույն միտումն այնտեղ է նկատվում։ Վերջին մի քանի տարիների ընթացքում Գերմանիան և Նիդեռլանդներն առաջատար են ԵՄ-ում մեկ շնչին ընկնող արևային էներգիայի արտադրությամբ:

Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։

Նարե Պապինյան