Փաշինյանի ոստիկանապետությունն ի վիճակի չէ պաշտպանել պաշտոնյաներին
Մինչ Նիկոլ Փաշինյանը սեփական ոստիկանապետությունն է ստեղծում, իսկ իրավապահ բոլոր կառույցները դարձել են նրա անձնական թիկնազորը, Հայաստանում քրեածին իրավիճակի կտրուկ վատթարացում է նկատվում։ Քրեական հանցագործները պարզապես մոլեգնում են 30-ականների Չիկագոյի ոճով, իսկ ոստիկանությունը բավարար ժամանակ, հավես, կամ հնարավորություն չունի կանխելու նման դեպքերը։
Երեկ Տավուշի մարզի Վարագավան բնակավայրի աշխատասենյակում ծեծկռտուք է եղել, մի քանի երիտասարդներ հենց աշխատասենյակում ծեծի են ենթարկել Վարագավան բնակավայրի վարչական ղեկավարին, իսկ երբ վերջինս հետապնդել է ծեծողներին, նրանց ազգականներն ինքնաձիգով են սպառնացել։ Կարելի էր այս դեպքը պատահականություն համարել, եթե հենց նույն օրը մեկ այլ հանցագործություն չլիներ։ Արագածոտնի մարզի Թլիկ գյուղում էլ կրակոցներ են հնչել, «Թալին» բժշկական կենտրոն են տեղափոխվել Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի վարչական ղեկավարը, նրա որդին ու մայրը։
Օրվա քրեական քրոնիկոնը բազմաթիվ նման դեպքեր է հրամցնում հանրության ուշադրությանը։ Արդեն ոչ թե տպավորություն, այլ ձևավորված կարծիք է, որ ոչ միայն ՀՀ շարքային քաղաքացիները, այլև տարբեր մակարդակի պաշտոնյաներ, անգամ իրավապահ մարմինների աշխատակիցներ կարող են բռնության ենթարկվել, հրազենային կամ այլ վնասվածքներ ստանալ, խնդիրների բախվել, իսկ մեղավորները չպատժվեն։ Որովհետև պատժողները զբաղված են ավելի «կարևոր» խնդրով, ամբողջ կազմով ապահովում են մանուկ հասակում հեծանիվ չունեցած և այժմ մանկական տրավմաներն ի ցույց դնող մի ընտանիքի անվտանգությունը։
Աննա Կարապետյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...