Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Քաղաքականություն

Հայաստանը խորացնում է Արևմուտքի հետ կապերը. ի՞նչ կտա Մակրոնի այցը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է սեպտեմբերի 9-11-ը Երևանում առաջին անգամ «Երևան երկխոսություն» միջազգային համաժողով անցկացնելու մտադրության մասին:

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Աշխարհն արագորեն փոխվում է մեր աչքի առաջ։ Բոլոր փոփոխությունները ցույց են տալիս, որ ամուր, համախոհ դերակատարների հետ և արժեքների վրա հիմնված գործընկերությունն ավելի էական է, քան երբևէ: Անցկացվելով առաջին անգամ՝ «Երևան երկխոսությունը» կապահովի կարևոր հարթակ՝ հնչեցնելու թիրախային հարցեր, տարբերվող կարծիքներ և համադրվող պատասխաններ, որոնելու կայուն լուծումներ՝ ապագան կառուցելով այսօր»: Ըստ հաղորդագրության՝ համաժողովն անցկացվում է հնդկական առաջատար ուղեղային կենտրոն Observer Research Foundation-ի հետ:

Մեր աղբյուրների համաձայն, համաժողովին հրավիրելու են բացառապես ԵՄ երկրների, ԱՄՆ-ի, Հնդկաստանի ԱԳն ղեկավարներին ու ներկայացուցիչներին։ Ռուսաստանի, ՀԱՊԿ և ԱՊՀ այլ անդամ պետությունների մասնակիցներին հրավեր չի ուղարկվել։ Հրավիրել են նաև հարևան Վրաստանից, թեև վրացական կողմի մասնակցությունը դեռ հարցականի տակ է։ Պաշտոնական Թբիլիսին փորձում է անվտանգ հեռավորություն պահել Արևմուտքից, նաև հոկտեմբերին խորհրդարանական ընտրություններ են կայանալու, և Վրաստանում առավելապես զբաղված են այդ հարցերով։

Երեկ նաև տեղեկություն տարածվեց, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը, ըստ ամենայնի, Հայաստան կգա։ Մամուլի տեղեկություններով՝ հիմա քննարկվում են նրա այցի մանրամասները: Այցի շուրջ բանակցությունները բավական երկար են տևել, ի վերջո, Մակրոնն այդ քայլով ցանկանում է ավելացնել իր ազդեցությունը տարածաշրջանում, նաև հերթական հակաադրբեջանական քայլն անել։ Ամեն դեպքում, հասկանալի է, որ Մոսկվայում առանձնապես դրական լույսի ներքո չեն դիտարկելու ոչ արևմտյան երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ համաժողովը, ոչ էլ՝ Ֆրանսիայի նախագահի այցը։ 

Թինա Վիրաբյան