Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Քաղաքականություն

Պուտինի այցի ընթացքում Ադրբեջանը սրում է իրավիճակը տարածաշրջանում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 18-ի երեկոյան երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Բաքու։ ​Այցի հիմնական օրվա ծրագիրը մեկնարկում է այսօր։ Սա Պուտինի և Ալիևի երրորդ անձնական հանդիպումն է 2024 թվականին։ Գլխավոր միջոցառումը լինելու է երկկողմ բանակցությունների երկու փուլերը, որոնք կանցկացվեն նեղ և ընդլայնված ձևաչափերով։

Նշվում է, որ ՌԴ նախագահի` Բաքու պետական այցի շրջանակում Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավար Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևն ի թիվս այլ հարցերի կքննարկեն նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրներ, այդ թվում՝ հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեման։ ՌԴ նախագահի մամուլի ծառայությունն այցից առաջ հաղորդագրություն է տարածել, նշել, թե Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է շարունակել հնարավոր աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ «Առանցքային խնդիրները մնում են խաղաղության պայմանագրի ստորագրումը, հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի խթանումը, ենթակառուցվածքների ապաշրջափակումն ամենաբարձր մակարդակով 2020-2022 թթ. ձեռք բերված եռակողմ համաձայնագրերի հիման վրա»,- ասվում է փաստաթղթում։

Մինչ ՌԴ նախագահը բանակցություններ է վարում, Ադրբեջանը շարունակում է մեղադրանքներ հասցեագրել հայկական կողմին։ Վերջին մեկ շաբաթում Բաքուն հինգ անգամ Հայաստանին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։ Միայն երեկ մեղադրել են Նախիջևանի Ջուղայի շրջանում և Վարդենիսի շրջանի դիրքերից Քելբաջարի՝ ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու համար։

Հայկական կողմը բավարարվում է ընդամենը հերքումներ տարածելով, իսկ «գերագույն գլխավոր» հրամանատարը «Իրական Հայաստանի» մասին անորակ ոտանավոր է երկնում, ասես մեր շուրջ ոչինչ տեղի չի ունենում։

Հրաչուհի Սարգսյան