Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանը մեկնել է Վաշինգտոն՝ Թրամփի արկածախնդրությանը մասնակցելու Իշխանությունները հիմնովին ձախողել են Երևանի փոսալցման աշխատանքները Պարգևատրել են «պադավատով», որ չնեղացնեն Հնդկաստանում արևային էներգետիկան դարձել է սեփական հաջողության գերին 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 19-ին. Սրբազան Պայքար«Քաղաքացիական պայմանագիր»-ը փորձում է նույնացնել հայրենիքն ու պետությունը․ Արեգ Սավգուլյան«ՀայաՔվե» միավորման քաղաքական հայտի շնորհանդեսը` լուսանկարներովԲարձրագույն կրթությունը ՀՀ քաղաքացիների համար պետք է լինի անվճար․ Ցոլակ Ակոպյան Կրթության բնորոշիչ հատկանիշները պետք է լինեն արժեքն ու որակը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի սահմանամերձ գյուղերում դպրոցներ են փակվում «ՀայաՔվե» - ն ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացնումՓոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան Ֆասթ Բանկն արժանացել է մրցանակի Mastercard միջազգային վճարային համակարգի կողմից Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Այսօր սպասում ենք փետրվարի ամենատաք օրերից մեկը․ Գագիկ Սուրենյան Ուկրաինայի հարցով կարգավորմանն ուղղված ցանկացած քայլ նշանակություն ունի. Զախարովա ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է միայն բեռնատարների համար ԱՄՆ-ն կարող է ռшզմական ուժ կիրառել, եթե Իրանի հետ բանակցությունները փակուղի մտնեն․ Վենս Ամենամեծ խնդիրն այն է, որ գերիների թեման, թեև տարբեր ֆորմատի հանդիպումներում արծարծվում է, սակայն որևէ կողմի համար օրակարգի առանցք չի դառնում․ Աբրահամյան Նիկոլ Փաշինյանը վախեր ունի. հասարակության շրջանում ամենաբարձր վարկանիշն իրենը չէ. Կոստանյան
Քաղաքականություն

Աշխարհաքաղաքական լարվածության ձգվող աղեղը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միջազգային հարաբերություններում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ աշխարհաքաղաքական տարբեր սուբյեկտների միջև լարվածության աճը դինամիկ կերպով շարունակվում է։ Ու իրավիճակն այնպիսին է, որ հակամարտության թեժ կետերը տարածվելու և ամբողջական տարածաշրջաններ ընդգրկելու նշաններ են ցույց տալիս։

Օրինակ՝ Ուկրաինայում ընթացող պատերազմը կարող է դուրս գալ իր սահմաններից ու հրդեհի մեջ ընկղմել Արևել յան Եվրոպան։ Հատկապես վտանգավոր է այն հեռանկարը, որ այն կարող է վերածվել պատերազմի ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի միջև։ Ավելին, ըստ շատ փորձագետների, չի կարելի բացառել նաև միջուկային զենքի կիրառման հեռանկարը։ Ուկրաինան Կուրսկի ուղղությամբ հարձակում է նախաձեռնել Ռուսաստանի տարածքում, իսկ Ռուսաստանի համար, բնականաբար, իր տարածքային ամբողջականությունն ուղղակի կարմիր գիծ է։ Մոսկվայից կարող են արդարացված համարել այդ զենքի կիրառումը, երբ վտանգի տակ է դրված Ռուսաստանի պետականության ու տարածքային ամբողջականության հարցը։ Եվ այդ շրջանակներում էր խոսվում այն մասին, որ «եթե Ռուսաստանը չլինի, ապա աշխարհն էլ չի լինի»։

Նույնիսկ արևմտյան փորձագետներն են ժամանակ առ ժամանակ ահազանգում իրավիճակի վտանգավորության մասին, երբ Ուկրաինայում ընթացող պատերազմի ֆոնին կարող է տակտիկական միջուկային զենք կիրառվել։ Իսկ բազմաթիվ վերլուծաբաններ ուղղակի մեղադրում են Արևմուտքի կառավարող շրջանակներին, որ նրանք անընդհատ հրահրում են աշխարհում ամենամեծ միջուկային զենքի պաշարներն ունեցող Ռուսաստանին՝ կտրուկ գործողությունների դիմելու։

Մյուս կողմից էլ՝ պարզ է, որ Արևմուտքը ձգտում է նրան, որ ոչ թե Ռուսաստանը բաժան-բաժան լինի, այլ ուղղակի թուլանա, անձնատուր լինի ու հրաժարվի իր աշխարհաքաղաքական հավակնություններից։ Եթե Ռուսաստանը մասերի բաժանվի, ապա միջուկային զենքը կարող է հայտնվել տարբեր երկրամասերի ղեկավարների ձեռքում, որոնք անկանխատեսելի գործելակերպով կարող են սպառնալիք ներկայացնել Արևմուտքի համար։

Այս ամենին զուգահեռ՝ արևմտյան համայնքը, չնայած բազմաթիվ պաժամիջոցների սահմանմանը, Կրլեմլի հետ պահպանում է որոշ հաղորդակցության ուղիներ և Ուկրաինային այն աստիճանի օգնություն չի տրամադրում, որի արդյունքում պատերազմի մասշտաբայնությունը կարող է փոխվել։ Իր հերթին Ռուսաստանին հաջողվել է ոչ միայն դիմակայել արևմտյան պատժամիջոցներին, այլև իր տնտեսությունը ռազմական ռելսերի վրա տեղափոխել։ Կորցնելով արևմտյան շուկաները՝ Մոսկվան փորձում է հարաբերությունները խորացնել մյուս խոշոր աշխարհաքաղաքական կենտրոնների՝ Չինաստանի, Հնդկաստանի ու Իրանի հետ։ Իսկ վերջին շրջանում ռազմական գործողությունների առավել ինտենսիվացումը պայմանավորված է նաև նրանով, որ ուկրաինական ու ռուսական կողմերը փորձում են, ինչքան հնարավոր է, արագ ամրապնդել իրենց դիրքերը՝ հավանական բանակցություններից առաջ։ Հավանական է, որ ԱՄՆ-ում աշնանը սպասվող ընտրություններում հաղթանակ կտանի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը, որը խոստացել է կանգնեցնել պատերազմը։ Եվ հրադադարից հետո ուկրաինական հակամարտության կողմերը փորձելու են ցույց տալ իրենց հաղթաթղթերը։

Մյուս լարվածության խոշոր օջախը Մերձավոր Արևել քում է։ Գազայում ընթացող պատերազմը ցանկացած պահի կարող է հրդեհել ողջ տարածաշրջանը։ Իրավիճակը առավել սրվել է Իսրայելի կողմից Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ, քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությունից հետո։ Իրանը սպառնացել է վրեժխնդիր լինել։ Թեհրանը կարող է գործել նաև իր պրոքսի ուժերի՝ Եմենի հութիների, Հզբոլահի, Իսլամական ջիհադի ու այլ արտերկրյա կառույցների միջոցով և ռազմական գործողությունների դիմել։

Մահմեդական աշխարհում իր իմիջը պահպանելու համար Թուրքիան ևս փորձում է հետ չմնալ Իրանից՝ սպառնալով, թե թուրքական զինված ուժերը կներխուժեն Իսրայել, ինչպես դա արել են Լիբիայում ու Ղարաբաղում։ Իսկ Իսրայելի գլխավոր աջակիցն ԱՄՆ-ն է, որն իր ռազմանավերը մոտեցրել է տարածաշրջանին՝ հնարավոր էսկալացիան կանխելու նպատակով։ Միևնույն ժամանակ, Վաշինգտոնից ճնշում են գործադրում Իսրայելի վրա, որ իր գործողություններում զսպվածություն դրսևորի։

Մյուս լարվածության օջախն արդեն Արևել յան Ասիայում է։ Սակայն Թայվանի ու Հարավչինական ծովի շուրջ հակամարտությունը դեռևս ռազմական բախման չի հանգեցրել, բայց ԱՄՆ-ը փորձում է տարածաշրջանային երկրներին վերցնել իր հովանու տակ Չինաստանին զսպելու նպատակով։ Արևմուտքին մեծապես անհանգստացնում է Չինաստանի տնտեսական ու տեխնոլոգիական զարգացումը։ Այդ իսկ պատճառով էլ ԱՄՆ-ը սահմանափակումներ է մտցրել Չինաստանի նկատմամբ տեխնոլոգիաների՝ մասնավորապես չիպերի վաճառքի հարցում։ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն կիրառում են նաև մաքսատուրքերի գործիքակազմը չինական ապրանքների մրցունակությունը սեփական շուկաներում թուլացնելու համար։ Վերջին օրինակն էլ չինական էժան էլեկտրամեքենաների նկատմամբ շատ բարձր մաքսատուրքերի սահմանումն է։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում