Գործարարներն ընդդեմ ՊԵԿ-ի. ինչպես են իշխանությունները վնասում հայկական բիզնեսին
Մի կողմից Նիկոլ Փաշինյանը «հերոս» է հռչակում հարկ վճարող գործարարին, իշխանությունն էլ հայտարարում է բիզնեսի համար արտոնություններ տրամադրելու մասին, մյուս կողմից վարչախումբը լիակատար վերահսկողություն է սահմանում բիզնեսի, գումարների շրջանառության վրա, կոշտ մեթոդներով, ընդհուպ կալանավորելու սպառնալիքներով փակում գործարարների բերանը։
Օրերս «Մանթաշյանց» գործարարների ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանը մեղադրել էր պետեկամուտների կոմիտեին հարկային տեռորի և հակատնտեսական կոշտ քաղաքականություն վարելու մեջ։ Ըստ Միրաքյանի, ՊԵԿ-ի նախաձեռնած օրենսդրական առաջարկի հետևանքով ամեն տարի մոտ հազար գործարար կարող է հայտնվել բանտում, իսկ դա նշանակում է խաչ քաշել բիզնեսի վրա։ Խոսքը քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի մասին է, որը 4-8 տարվա ազատազրկմամբ է սպառնում 10 միլիոն դրամ և ավելի խախտման դեպքում, նույնիսկ եթե գործարարը վճարում է հայտնաբերված խախտման գումարը։
Վահրամ Միրաքյանի խոսքով՝ Հայաստանում գործարարությամբ զբաղվելը ՊԵԿ-ն անկանխատեսելի է դարձրել, քանի որ ամեն րոպե գործարարին կարող են կալանավորել, և շատերն արդեն մտածում են ներդրում անել երկրից դուրս։ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, որն արդարադատության նախարար եղած ժամանակ հասցրել էր ձախողել վեթթինգի գործընթացը, այժմ էլ գործարարներին է մեղադրում շանտաժի մեջ, հրաժարվում հանդիպել և քննարկել խնդիրները։
Իրականում, խնդրի մասին գործարար համայնքին վաղուց է հայտնի, բայց մեծ մասը շառից-փորձանքից հեռու նախընտրում է չխոսել, չներկայացնել հարկային մարմնի տեռորը, իսկ ՊԵԿ-ն էլ, օգտվելով այդ հանգամանքից, պարզապես երկարաժամկետ կտրվածքով հարվածում է բիզնեսին՝ այսրոպեական երկնիշ աճեր ցուցադրելու համար։ Դեռ լավ է, որ գործարարների մի միության ղեկավարն այժմ ձայն է բարձրացնում կատարվող ապօրինությունների մասին։
Իրավիճակի վրա այդ հանգամանքը, իհարկե, չի ազդելու, Փաշինյանը հրաշալի գիտի՝ ինչ է կատարվում, ըստ ամենայնի, իր հրահանգով էլ վնաս են հասցնում հայկական բիզնեսին։
Քանի դեռ երկրի ղեկին վնասատուներն են, տուժելու է ոչ միայն բիզնեսը։
Մանե Սարգսյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...