Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Քաղաքականություն

Բաքուն և Հայաստանի «բնապահպաններն»՝ ընդդեմ Հայաստանի

Բաքուն Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում՝ մեր երկրի ներսում ունենալով համախոհներ, աջակիցներ և կոլաբորացիոնիստներ: Բաքուն ոչ միայն կրակելով է Հայաստանի դեմ հարձակվում, այլ նաև օգտագործում է այլ մեթոդներ՝ տեղեկատվական արշավներից մինչև «բնապահպանականը»:

Բաքվի թիրախներից մեկը տնտեսությունն է: Խնդիր են դրել քանդել մեր տնտեսությունը, ինչը նշանակելու է ՀՀ թույլ բյուջե, թույլ բանակ և ուժեղ պարտություն մեզ համար:

Տևական ժամանակ է, ինչ Բաքվի թիրախում Հայաստանի հանքարդյունաբերությունն է՝ մեր երկրի տնտեսական հիմնական լոկոմոտիվ ոլորտներից մեկը (այս տարվա 1-ին կիսամյակի տվյալներով՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ՀՀ թիվ մեկ հարկատուն է՝ ավելի քան 64 միլիարդ դրամ վճարումով):

Արցախի կորստի արդյունքում այնտեղի հանքերը հիմա Ադրբեջանն է շահագործում: Դրանից առաջ Արցախը շրջափակել էին «բնապահպանական» պատրվակով: Հիմա այդ «բնապահպանները» չկան, քանզի գրավելու խնդիրը լուծել վերջացրել են:

Այս փուլում Բաքուն անցել է Հայաստանի հանքերին: Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Ֆուադ Նաջաֆլին՝ ելույթ ունենալով Նախիջևանում կազմակերպված «Կլիմայի փոփոխությանը նպաստող էկոլոգիական ջրային խախտումները» գիտաժողովում, հայտարարել է, որ Հայաստանի հանքարդյունաբերությունը լուրջ բացասական ազդեցություն է ունեցել Ադրբեջանի էկոլոգիական միջավայրի վրա։

Ադրբեջանցի չինովնիկը Հայաստանին մեղադրել է Արաքս գետ թունավոր թափոններ լցնելու մեջ և բողոքել, որ դրա հետևանքով ոչնչացվել են հարյուրավոր թռչուններ և ձկներ։

«Հայաստանի կողմից Արաքս գետի աղտոտումը շարունակվում է այսօր։ Սա հանգեցնում է Արաքս գետի կենդանական և բուսական աշխարհի ոչնչացմանը։ Հայաստանը շարունակում է իր գործողությունները բնության դեմ»,-ասել է Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչը։

Հասկանալի է, թե ինչ նպատակ է հետապնդում Ալիևի լիազոր ներկայացուցիչը: Բաքուն հող է նախապատրաստում Հայաստանի դեմ «բնապահպանական» թեմայով հարձակման համար այնպես, ինչպես Արցախի դեպքում եղավ:

Ադրբեջանիցների մոտիվացիան պարզ է: Թշնամի պետությունից այլ բան չէր սպասվում: Ուշագրավն այս պատմության մեջ այն է, որ Բաքվի բառապաշարով Հայաստանի հանքարդյունաբերության դեմ հարձակվում են նաև Հայաստանի «բնապահպանները»: Նրանք Բաքվի հետ ձեն ձենի տված պայքարել ու պայքարում են Հայաստանի տնտեսությունը ոչնչացնելու համար, որպեսզի մեր բյուջե փող չմտնի, որպեսզի մարդիկ աշխատանք չունենան ու հեռանան մեր երկրից, որպեսզի մեր բանակը ռեսուրսային դեֆիցիտ ունենա, որպեսզի թշնամին գրավի մեր երկիրն ու ինքը շահագործի մեր հանքերը:

Տնաբույծ «բնապահպաններն» իրենց արած դիվերսիոն գործողության դիմաց ակնկալում են «կանաչներ», բայց դոլարի տեսքով: Հայաստանն ու ՀՀ քաղաքացիները դրանց համար զրո արժեք ունեն:

Ինչպես Ամուլսարը չթողեցին, որ աշխատի, այնպես էլ ուզում են մյուս հանքերը փակել: Բաքվի «բնապահպանների» պես:

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.: Տեղական «բնապահպանները» կորել են: Երևանի աղբավայրերն այրվում են, մայրաքաղաքը թունավոր ծխի մեջ կորած է, քաղաքապետարանը ծառեր է հատում, բայց սրանց ծպտունը չի լսվում: Ավելի ճիշտ լսվում է, բայց այլ թեմայով: Սրանց դրսի տերերը հանձնարարել են իրենց բուն գործը կատարել՝ հանդես գալ հայ-ռուսական հարաբերությունների, Ռուսաստանի, Գյումրիում ռուսական ռազմաբազայի դեմ: Որպեսզի Հայաստանը մնա առանց դաշնակից, ու թշնամին արագ գրավի մեր երկիրը: Բաքուն ու Հայաստանի «բնապահպանները» ունիսոն են աշխատում: