Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Քաղաքականություն

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների «փոխհրաձգությունը» նոր փուլ է մտնում

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների «փոխհրաձգությունը» նոր փուլ է մտնում։ Սերգեյ Լավրովի հայտարարություններին ՀՀ ԱԳՆ արձագանքին երեկ էլ պատասխանել է Մարիա Զախարովան։ Օրեր առաջ Բաքվում նախարար Լավրովը Հայաստանի իշխանություններին մեղադրել էր Սյունիքի մարզով անցնող ճանապարհի շուրջ պայմանավորվածությունները սաբոտաժի ենթարկելու մեջ։ Երևանը կոչ էր արել սաբոտաժի չենթարկել կայունությունը։

«Սեփական սխալների մեղքը Ռուսաստանի վրա բարդելու հերթական փորձ»,- այսպես է արձագանքել Մարիա Զախարովան պաշտոնական Երևանի հայտարարությանը: «Սա պաշտոնական Երևանի կողմից սեփական սխալների, ռազմավարական սխալ հաշվարկների մեղքը ուրիշների, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի վրա բարդելու հերթական օրինակն է»,- ասել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ-ն, որ վերջին օրերին ակտիվացրել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում խոսակցությունները՝ հիշեցնելով 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը, նշել, թե մեծ աշխատանք է տարվել Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում՝ ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ: Անցկացվել է ընդհանուր առմամբ 12 նիստ, որոնց արդյունքում հաջողվել է էական տեղաշարժեր գրանցել։

«Այսպես, հայկական կողմի խնդրանքով որոշվեց երկաթուղային հաղորդակցության գործարկումը չկապել ավտոմոբիլային հաղորդակցության հետ։ 2023 թ. հունիսին Մոսկվայում կայացած վերջին հանդիպման ժամանակ հաստատվել են իրենց տարածքով անցնող երթուղիների նկատմամբ կողմերի ինքնիշխանության և իրավասության սկզբունքները, ինչը պնդում էր հենց Երևանը։ Հուսով եմ, որ նրանք, ովքեր հրապարակել են նշված մեկնաբանությունը, բավարար ժամանակ կունենան դա ևս մեկնաբանելու համար»,- ասել է ռուս դիվանագետը։

Ինչպես նշել Է Զախարովան, կարգավորվել են բեռների միջազգային տարանցման և դրանց մաքսային հսկողության հարցերը: Այնուամենայնիվ, երկաթուղային հաղորդակցության գործարկման վերաբերյալ վերջնական պայմանավորվածության հասնել չհաջողվեց հենց սահմանային վերահսկողության հարցերում հայկական կողմի անզիջողականության պատճառով։ Նրա խոսքով՝ Երևանը հեռացել է նախկինում համաձայնեցված դիրքորոշումներից, սկսել է պնդել ՌԴ սահմանապահների ներկայության հարցում «փոխադարձության» սկզբունքը՝ պահանջելով, որ նրանք լինեն ոչ միայն հայկական, այլև ադրբեջանական կողմում:

Ռուսաստանի կոշտ հռետորաբանությունը Վլադիմիր Պուտինի Բաքու այցից հետո, նոյեմբերի 9-ի հայտարարության պահանջների թարմացումը վկայում են՝ Ռուսաստանը չի ցանկանում իր ձեռքից բաց թողնել հաղորդակցությունների վերահսկողության հնարավորությունը, իսկ Բաքվում, ի թիվս այլ հարցերի, նաև դա են քննարկել։ Թե ինչ հետևանքներ այդ հանգամանքը կունենա Հայաստանի վրա, պարզ կլինի առաջիկայում։ 

Սյուզան Մեհրաբյան