Արդյո՞ք հնարավոր է առանձնատուն ջեռուցել արևային մարտկոցներով
Արեգակի էներգիան կարող է օգտագործվել էլեկտրական կամ ջերմային էներգիա արտադրելու համար: Առաջին առաջադրանքի համար օգտագործվում են ֆոտոգալվանային մոդուլներ (արևային մարտկոցներ), իսկ ջերմություն առաջացնելու համար արևային կոլեկտորներ, որոնք ունեն բավականին բարձր արդյունավետության գործակից՝ ավելի քան 80 %: Այս մասին ասել է «MPEI» ազգային հետազոտական համալսարանի հիդրոէներգիայի և վերականգնվող էներգիայի աղբյուրների ամբիոնի դոցենտ Ալեքսեյ Վասկովը, գրում է vfokuse.mail.ru-ն։
Մասնավոր հատվածում ջերմային էներգիան ծախսվում է տաք ջրամատակարարման (ամբողջ տարին) և ջեռուցման (միայն ջեռուցման սեզոնին) կարիքների համար։ Ցավոք, ձմռանն արեգակնային ճառագայթման քանակն ամենացածրն է, և արևային կոլեկտորներից ու վահանակներից ստացվող էներգիան չի բավարարում ջեռուցման համար։ «Որպես կանոն, կախված տարածքի բնակլիմայական պայմաններից, հնարավոր է ապահովել ջեռուցման կարիքների 15-20 %-ից ոչ ավելին»,- նշել է ինժեները։
Բայց տաք ջրամատակարարման դեպքում, ըստ նրա, իրավիճակը շատ ավելի լավ է։ Արևային կոլեկտորների ու վահանակների վրա հիմնված ծախսարդյունավետ լուծումները կարող են ապահովել այդ անհրաժեշտության մոտ 50-80 %-ը (պահանջվող էներգիայի մնացած մասը կարող է ապահովվել, օրինակ, գազի կաթսայի միջոցով): «Նմանատիպ համակարգը, որը նախատեսված է Ռուսաստանի կենտրոնական մասում օգտագործելու համար, կարող է արժենալ մի քանի հարյուր հազար ռուբլի, բայց մոտ 10 տարի հետո այդպիսի համակարգը լիովին կինքնածախսածածկվի», - բացատրել է փորձագետը:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Դավաճանության 8 անսպասելի նշանները
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը