Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Քաղաքականություն

Զբոսաշրջային ոլորտի նվազումը շարունակվում է

Ամառը շուտով կավարտվի, իսկ զբոսաշրջության ոլորտը լուրջ հարված է ստացել զբոսաշրջիկների հոսքի նվազման պատճառով։ 2023 թվականը ռեկորդային է եղել Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվով։ Այս տարվա առաջին յոթ ամիսների ընթացքում տեմպը զգալիորեն նվազել է։ Այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստան է այցելել 946 հազար զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1 մլն 5 հազարի դիմաց։

Ամենամեծ անկումը գրանցվել է այս տարվա հուլիսին։ 2024 թ. հուլիս ամսին Հայաստան է այցելել 237,603 զբոսաշրջիկ, գրեթե 18 հազարով պակաս, քան նախորդ տարվա հուլիսին։ Ըստ մասնագետների, օգոստոսը ևս բացառություն չի լինելու։ Ու թեպետ 2024 թ. տվյալներն ամսական կտրվածքով գերազանցում են 2022 և նախորդ տարիների ցուցանիշներին, ոլորտի մասնագետները խնդիրներ են մատնանշում, որոնք ազդում են զբոսաշրջության մակարդակի վրա: Իրավիճակը չշտկելու դեպքում ավելի վատ հետևանքներ կլինեն։

Որոշակի նվազում է գրանցվել Ռուսաստանից, որը հիմնական սպառողն է Հայաստանի տուրիստական ծառայությունների։ Պատճառը, իհարկե, «Միր» քարտերը չսպասարկելու հայաստանյան բանկերի որոշումն է։ Զբոսաշրջային տարբեր ընկերություններ որպես նվազման տեմպի պատճառ նշում են նաև հյուրանոցների և ռեստորանների թանկ արժեքը։ Զբոսաշրջիկները նախընտրում են ավելի էժան և հարմար հարևան երկրները։ Արդյունքում, հյուրանոցներն ու ռեստորանները տուժում են, մասամբ նաև իրենց մեղքով։ Բարձր գներ սահմանելով՝ զբոսաշրջիկներ ներգրավելը բարդ է։ 

Նելլի Վարդանյան