Պասերով խաղ՝ Փաշինյանի և արևմտամետների միջև
Ոստիկանությունը վարչական վարույթ է հարուցել օրերս Բելառուսի դեսպանատան մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, երբ մի խումբ անձինք, ի նշան բողոքի ընդդեմ Բելառուսի նախագահի հայտարարությունների, ձվեր և լոլիկներ էին նետել դեսպանատան վրա։ Ընդ որում, արևմտամետները սկզբնապես հայտարարել էին, թե քրեական վարույթ են նախաձեռնել, բայց հետո հստակեցրել էին, որ խոսքն ընդամենը վարչական վարույթի մասին է։ Դիվանագիտական ներկայացուցչությունների տարածքը հսկելու պարտականությունն ԱԱԾ-ինն է, որը, հիշեցնենք, անգործություն էր դրսևորել միջադեպի ժամանակ։
Ցանկացած երկրում նման դեպքերում քրեական գործ կհարուցեին, մեղավորներին կպատժեին։ Հայաստանում վարչական վարույթ են հարուցել, այն էլ ոչ թե վանդալիզմի հոդվածով, այլ ոստիկանությանը պատշաճ չիրազեկելու համար։ Այս ամենը վկայում է, որ ինչ-որ ներքին պայմանավորվածություն ու խաղ է գնում հաստիքային արևմտամետների ու փաշինյանական վարչախմբի միջև։
Մի կողմից, ՀԱՊԿ գծով դաշնակիցներին են հանգստացնելու, թե վարույթ կա, մյուս կողմից էլ՝ բարձրացնելու են արևմտամետ ներկայացող քաղաքական խմբավորումների վարկանիշը թե՛ Հայաստանում, թե՛ Արևմուտքում, իբր տեսեք, նրանց հետապնդում են։
Խորհրդարանական արտահերթ կամ հերթական ընտրությունների պատրաստվող իշխանությանն օդուջրի պես անհրաժեշտ է սեփական «ընդդիմությունը» ստեղծել, արմատական ընդդիմության փոխարեն քարշ տալ խորհրդարան, իսկ այնտեղ օգտվել նրանց ծառայություններից։ Թերևս, դա է պատճառը, որ իշխանությունն ու իր խամաճիկ ուժերը ֆարս են բեմադրում՝ փորձելով շեղել հանրությանը։
Արմինե Ասլանյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...