Հայաստանում ինտերնետը Հարավային Կովկասի երկրներից ամենաթանկն է
Հայաստանում ինտերնետը Հարավային Կովկասի երկրներից ամենաթանկն է: Ըստ Numbeo առցանց տվյալների բազայի՝ Հայաստանում 60 Մբիթ/վրկ արագությամբ ամսական ինտերնետ փաթեթի արժեքը գրեթե 22 դոլար է։ Ադրբեջանում նույն փաթեթի արժեքը 14 դոլար է, իսկ Վրաստանում՝ գրեթե 18 դոլար։ Ռուսաստանում 60 Մբիթ/վ և ավելի արագությամբ ինտերնետի ամսական փաթեթի արժեքը կազմում է 6,5 դոլար, իսկ Թուրքիայում՝ 11,7 դոլար։
ՀՀ գործող իշխանությունները սիրում են տարբեր վարկանիշներ հրամցնել հանրությանը՝ սեփական ձեռքբերումները ցուցադրելու համար։ Իսկ երբ Հայաստանը որևէ ցուցանիշով վերջինն է, այդ մասին ոչ մի խոսք։ Իսկ ինտերնետի ընդհանուր թանկությունը լրջորեն ազդում է տարբեր ոլորտների վրա, նաև նպաստում Հայաստանից ռելոկանտների հեռանալուն։ Դա նաև բացասաբար է ազդում ՏՏ ոլորտի զարգացման վրա։
Խնդիրը բացառապես, ՀՀ իշխանությունների դաշտում է, իսկ նրանք մատը մատին խփելու ցանկություն չունեն։ Ավելին, իրենց սպասյակների միջոցով նույնիսկ առաջարկում են սահմանափակումներ մտցնել համացանցի վրա։
Անի Սարատիկյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար