Ռոստովի մարզում ԱԹՍ-ի գրոհի հետևանքով ևս մեկ վառելիքի պահեստ է այրվել
ՌԴ Ռոստովի մարզի Կամենսկի շրջանում անօդաչու թռչող սարքի գրոհի հետևանքով հրդեհ է սկսվել ևս մեկ վառելիքի պահեստում: Այդ մասին Telegram-ում հայտնել է տարածաշրջանի ղեկավար Վասիլի Գոլուբևը։
Նրա տվյալներով` տուժածներ չկան։
«Հրդեհի մարման աշխատանքներում գործի են դրվել արագ արձագանքման ուժերը: Բնակելի շենքերի վրա հրդեհի տարածման սպառնալիք չկա», – հավելել է Գոլուբևը։
Առավոտյան ավելի վաղ նահանգապետը հայտնել էր, որ գիշերը մոտավորապես ժամը 3-ին տարածաշրջանի երկնքում հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են չորս ԱԹՍ։
Կամենսկի շրջանը գտնվում է Ռոստովի մարզի հյուսիս-արևելքում։ Ռոստովի մարզի հակառակ կողմում՝ Պրոլետարսկում, օգոստոսի 18-ից՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո այրվում է մեկ այլ խոշոր նավթապահեստ. հրդեհը չի հաջողվում մարել արդեն 11 օր։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար