Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Քաղաքականություն

Ե՞րբ կլինի սահմանադրական հանրաքվեն

Սահմանադրական հանրաքվեն, նոր պայմանավորվածության համաձայն, նախատեսվում է անցկացնել 2027 թ., այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ հայտարարել էր, թե Հայաստանին ոչ թե սահմանադրական փոփոխություններ, այլ նոր Սահմանադրություն է անհրաժեշտ։ Նա նաև բարեփոխումների հանձնաժողովին հրահանգել էր նոր հայեցակարգ գրել, այն ներկայացնել մինչև 2026 թ. դեկտեմբեր։

Մինչ Փաշինյանը նոր Սահմանադրություն է փորձում մշակել, Ադրբեջանը՝ Իլհամ Ալիևի, Ամիրբեկովի և այլոց շուրթերով պարբերաբար պահանջներ է ներկայացնում՝ փոխելու ՀՀ Սահմանադրությունը, նախաբանից հեռացնելու Անկախության հռչակագրի վկայակոչումը։ Հռչակագրով, հիշեցնենք, ամրագրվում է Արցախի ինքնորոշման իրավունքը։

Արդարադատության նախարարը պնդում է. «Անկախության հռչակագրի հարց չի քննարկվել, բոլոր նիստերն առցանց հեռարձակվում են, լրագրողները կարող են այդ ամենին մասնակից լինել»։ Մինասյանի այս հայտարարությանը, մեծ հաշվով, լուրջ վերաբերվելու կարիք չկա։ Փաշինյանական իշխանությունը բազմիցս է աչքի ընկել տարբեր հայտարարություններ անելով, ապա տրամագծորեն հակառակ ուղղությամբ գործելով։ Այս հարցում էական է այն, որ գործող իշխանությունները լուրջ ախորժակ ունեն պաշտոնավարել բավական երկար, ընդհուպ 2027 թ. հանրաքվե կազմակերպել։ Թեև, ֆորս-մաժորային սրացումներն էլ չեն բացառվում։ Ի դեպ, չի բացառվում, որ Փաշինյանին հաջողվել է պայմանավորվածությունների հանգել Ադրբեջանի հետ՝ հանրաքվեն փոքր-ինչ ուշ կազմակերպելու հարցում։ 

Էլիզա Վարդանյան