Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան
Տնտեսություն

Ինֆոգրաֆիկա. Սյունիքի մարզի խոշորագույն հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024թ. հունվար-հունիս ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ 1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 900.4 մլրդ ՀՀ դրամ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշից ավել է 25.88 մլրդ դրամով կամ 3%-ով։

ՀՀ 1,000 խոշոր հարկ վճարողներից բացարձակ մեծամասնությունը գրանցված է Երևանում։ Խոսքը գնում է 817 ընկերության մասին կամ՝ ընկերությունների 81.7%։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ Երևանյան ընկերությունների թիվն աճել է 23-ով։ Երևանյան ընկերությունների կողմից մուծվել է 725.94 մլրդ ՀՀ դրամ կամ 1,000 խոշոր հարկ վճարողների մուծած հարկերի 80.6%։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է մուծված հարկերի ծավալի աճ 1.9%-ով կամ 13.44 մլրդ ՀՀ դրամով։ Երևանյան ընկերությունների առաջատար եռյակն այսպիսինն է՝ «Մոբայլ Սենթր Արթ», «Գազպրոմ Արմենիա», «Գրանդ Տոբակո», ինչպես և առաջին եռամսյակում։

Ինֆոգրաֆիկա. Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների 81.7%-ը Երևանից է. 2024 թվականի հունվար-հունիս

Մարզերում գրանցված ընկերությունների կողմից մուծվել է հարկերի 19.4% կամ 174.5 մլրդ ՀՀ դրամ հարկ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշից պակաս է 12.44 մլրդ ՀՀ դրամով կամ 7.7%-ով։

Կոտայքի մարզը ներկայացված է 50 ընկերությամբ (ինչպես նախորդ տարի)։ Կոտայքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 29.5 մլրդ ՀՀ դրամ կամ 3.3%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 7.1%-ով կամ 2.25 մլրդ ՀՀ դրամով։ Կոտայքի մարզի խոշորագույն հարկատուն Գազպրոմ Արմենիա ՓԲԸ Տրանսգազ ընկերությունն է։

Արարատի մարզը ներկայացված է 25 ընկերությամբ (-3 ընկերություն): Արարատի մարզում գործող ընկերությունների կողմից մուծվել է 27.5 մլրդ ՀՀ դրամ կամ 3.1%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 6.6%-ով կամ 1.95 մլրդ ՀՀ դրամով։ Արարատի մարզի խոշորագույն հարկատուն Ինտերնեյշնլ Մասիս Տաբակն է։

Սյունիքի մարզը ներկայացված է 19 ընկերությամբ (+2 ընկերություն)։ Սյունիքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 73.8 մլրդ ՀՀ դրամ կամ 8.2%։ Մուծված հարկերի ծավալը աճել է 54.5%-ով կամ 26 մլրդ ՀՀ դրամով։ Սյունիքի մարզի խոշորագույն հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։

Արմավիրի մարզը ներկայացված է 28 ընկերությամբ (+5 ընկերություն)։ Արմավիրի մարզում գործող ընկերությունների կողմից մուծվել է 19.4 մլրդ ՀՀ դրամ կամ 2.2%։ Մուծված հարկերի ծավալն աճել է 2.2%-ով կամ 0.42 մլրդ ՀՀ դրամով։ Արմավիրի մարզի խոշորագույն հարկատուն ՀԱԷԿ-ն է։

Ինֆոգրաֆիկա. Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների 81.7%-ը Երևանից է. 2024 թվականի հունվար-հունիս

Լոռու մարզը ներկայացված է 16 ընկերությամբ (-1 ընկերություն)։ Լոռիում գործող ընկերությունների կողմից մուծվել է 9.6 մլրդ ՀՀ դրամ կամ ընդհանուրի 1.1%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 19%-ով կամ 2.24 մլրդ ՀՀ դրամով։ Լոռու մարզի խոշորագույն հարկատուն Թեղուտն է։

Շիրակի մարզը ներկայացված է 21 ընկերությամբ (-9 ընկերություն)։ Շիրակում գործող ընկերությունների կողմից մուծվել է 8.4 մլրդ ՀՀ դրամ կամ 0.9%-ը։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 20.2%-ով կամ 2.13 մլրդ ՀՀ դրամով։ Շիրակի մարզի խոշորագույն հարկատուն «Բագարիո-Գոլդ» ընկերությունն է։

Արագածոտնի մարզը ներկայացված է 9 ընկերությամբ (փոփոխություն չկա)։ Արագածոտնում գործող ընկերությունների կողմից մուծվել է 2.37 մլրդ ՀՀ դրամ կամ 0.3%-ը։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 4.1 մլրդ ՀՀ դրամով կամ 63.3%-ով։ Արագածոտնի մարզի խոշորագույն հարկատուն ԱՎՏՈՇԵՄ ընկերությունն է։

Տավուշի մարզը ներկայացված է 4 ընկերությամբ (-5 ընկերություն)։ Տավուշում գործող ընկերությունների կողմից մուծվել է 0.85 մլրդ ՀՀ դրամ կամ 0.1%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 68.7%-ով կամ 1.87 մլրդ ՀՀ դրամով։ Տավուշի մարզի խոշորագույն հարկատուն Իջևանի գինու-կոնյակի գործարանն է։

Գեղարքունիքի մարզը ներկայացված է 7 ընկերությամբ (+3 ընկերություն)։ Գեղարքունիքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 2.1 մլրդ դրամ կամ 0.2%։ Մուծված հարկերի ծավալն աճել է 100.4%-ով կամ 1.1 մլրդ ՀՀ դրամով։ Գեղարքունիքի մարզի խոշորագույն հարկատուն Պտղատու Այգի ընկերությունն է։

Վայոց ձորի մարզը ներկայացված է 3 ընկերությամբ (քանակը չի փոխվել)։ Վայոց ձորում գործող ընկերությունների կողմից մուծվել է 0.67 մլրդ ՀՀ դրամ կամ 0.1%-ը։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 55.8%-ով կամ 0.84 մլրդ ՀՀ դրամով։ Վայոց ձորի մարզի խոշորագույն հարկատուն ՌաֆԷլԳրիգ ընկերությունն է։

ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում տեղ է գտել 1 այլ ընկերություն` Internet Solutions LLC, որն 2024 թվականի առաջին կիսամյակում մուծել է 279 մլն ՀՀ դրամ հարկ։

Ինֆոգրաֆիկա. Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների 81.7%-ը Երևանից է. 2024 թվականի հունվար-հունիս