Հաստատակամ ենք մնում և հավատում, որ մեր ժողովուրդը կրկին կհաղթահարի այս փորձությունը. Նաիրի Սարգսյան
1991 թվականի սեպտեմբերի 2-ը հսկայական նշանակություն ունեցավ մեր ժողովրդի համար, քանի որ հենց այս օր Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից, հաստատակամորեն ընտրելով ինքնորոշման ուղին և ազգային ինքնության պահպանումը։
Սա պայքար էր արդարության և ազատության համար, պայքար, որը սկիզբ առավ մեր նախնիներից և շարունակվեց մեր սերունդների միջոցով:
Ցավոք սրտի, այս պահին մեր հայրենի հողը հայաթափված, բռնակցված է Ադրբեջանին, և մենք կանգնած ենք նոր մարտահրավերների առաջ:
Սակայն այս օրը մեզ հիշեցնում է, որ մեր պայքարը չի ավարտվել: Մենք իրավունք չունենք մոռանալու մեր հերոսների արյան գնով նվաճված իրավունքները և անկախության գաղափարները:
Պետք է հիշել, որ սա ժամանակավոր իրավիճակ է, և մենք պարտավոր ենք շարունակել պայքարը մեր իրավունքների, ազատության և արդարության համար:
Այսօր մենք հարգում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրել են մեր հայրենիքի ազատության համար: Մենք հաստատակամ ենք մնում և հավատում, որ մեր ժողովուրդը կրկին կհաղթահարի այս փորձությունը՝ վերականգնելով իր ինքնիշխանությունը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...