Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Քաղաքականություն

Շնորհավորում եմ ձեզ սիրելի երեխաներ, խոնարհվում եմ Ձեր առջև սիրելի՛ ուսուցիչներ. Արշակ Կարապետյանի ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սիրելի՛ հայեր, մեր սիրելի երեխանե՛ր,

Մեր գեղեցիկ երկիր Հայաստանը նշում է Գիտելիքի օրը: Մեկնարկել է նոր ուսումնական տարին: Սա սովորական օր չէ, սա ուսուցիչների և սովորողների կարևոր տոն է: Սա նոր փուլ է մեր երեխաների կյանքում, հատկապես նրանց, ովքեր առաջին անգամ են մտնում դպրոց։ Նրանք բռնում են գիտելիքի, ձեռքբերումների ու հաղթանակների ճանապարհը՝ հանուն մեր երկրի ապագայի, հանուն խաղաղության ու բարգավաճման:

Մեր երեխաները պետք է ժամանակակից տեխնոլոգիաներին և նոր հնարավորություններին հասանելիություն ունենան, որպեսզի ամենաժամանակակից մակարդակով գիտելիքներ ստանան և մեծացնեն իրենց ներուժը, ինչպես նաև տարիներ անց պրոֆեսիոնալ և գրագետ կառավարեն Հայաստանի Հանրապետությունը: Իսկ ուսման համար պատշաճ պայմանների ստեղծումը մեր պետության պարտականությունն է և անսասան պատասխանատվությունն ապագա սերունդների առջև։

Ուսուցիչները կարևոր դեր են խաղում ուսումնական գործընթացում: Նրանց գիտելիքներից, հմտությունից, անկեղծությունից, համբերատարությունից և երեխաների հանդեպ սիրուց է կախված ոչ միայն դպրոցական կյանքի որակը և հետաքրքրությունը ուսման նկատմամբ, այլև նրանցից է կախված յուրաքանչյուր աշակերտի, հետևաբար նաև մեր ողջ երկրի ապագան։

Ուսուցչի բարձր կոչումը նշանակում է, որ այս մարդը պարզապես դասագիրքը չի վերապատմում դասարանում։ Նա այն մարդն է, ով օժտված է իր հայրենիքի, իր մշակույթի, սովորույթների, քրիստոնեության և հնագույն պատմության հանդեպ սիրո և նվիրվածության ոգով երեխաներին դաստիարակելու վստահությամբ, որն անքակտելիորեն կապված է ժամանակակից կյանքի հետ: Նա այն մարդն է, ում վստահված է երեխաների մեջ պարտականության զգացում, ազնվություն և պարկեշտություն սերմանել, ցանկացած բարդ իրավիճակում ճիշտ որոշում կայացնելու ունակություն: Դրա համար երեխաներն ու ծնողները հույսով ու սիրով են նայում ուսուցիչներին։

Օգտվելով առիթից՝ ուզում եմ իմ անկեղծ շնորհակալությունը հայտնել իմ մանկավարժներին և դաստիարակներին կյանքի բոլոր փուլերում: Ձեր հոգատարությունը, ձեր գիտելիքները, ձեր իմաստուն խորհուրդները, լավագույնը կիսելու ձեր ցանկությունը թույլ տվեցին ինձ ամուր կանգնել և վստահորեն նայել առաջ: Խոնարհվում եմ Ձեր առջև, իմ սիրելի՛ ուսուցիչներ:

Այս լուսավոր տոնի առթիվ շնորհավորում եմ Հայաստանի հարգարժան գիտնականներին, ովքեր, հենվելով իրենց խորը գիտելիքների և հարուստ կենսափորձի վրա, պատրաստում են արժանի մանկավարժների բանակ, ինչպես նաև դասագրքերով ու ձեռնարկներով ապահովում երկրի կրթական համակարգը: Ձեր աշխատանքի որակից, հայրենիքի հանդեպ սիրուց, ձեր սկզբունքայնությունից ու ազնվությունից է կախված, թե մեր երիտասարդությունը ինչպես կմեծանա։

Սրտանց շնորհավորում եմ բոլոր մանկավարժներին, աշակերտներին և նրանց ծնողներին այս գեղեցիկ տոնի՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություններ ուսման և աշխատանքի մեջ:

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյան: