Զինվորի մահվան մեջ նրան են մեղադրում. բանակի բարեփոխումներն օգուտ չեն տալիս
Երեկ՝ ժամը 10:10-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայող Էդգար Սարգիսի Ալեքսանյանի դին, որն ունեցել է հրազենային վնասվածք: Քննչական կոմիտեի փոխանցմամբ, զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածի հատկանիշներով:
Հայկական բանակում ցավոք, զինծառայողների ինքնասպանության դեպքեր բազմիցս են լինում։ Պատճառը գերազանցապես ոչ կանոնադրային հարաբերություններն են, որոնք հանգեցնում են նման ողբերգական դեպքերի։
2024 թ առաջին կիսամյակում արձանագրվել է ՀՀ զինված ուժերում զինծառայողների մահացության 27 դեպք, որոնցից՝ 4-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու դեպքեր են։ 2023 թ. առաջին կիսամյակի ընթացքում գրանցվել է զինված ուժերում մահացության 52 դեպք, որից ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու դեպք է 5-ը։
Փաշինյանական իշխանությունները վեց տարի շարունակ տարփողում են զինված ուժերում բարեփոխումների մասին, բայց իրավիճակը արմատական որևէ բեկում չի ստանում, բանակում գողական բարքերը, զինծառայողների միջև ոչ կանոնադրային հարաբերությունները շարունակում են գոյություն ունենալ, ԶՈՒ և ՊՆ ղեկավարությունն էլ զբաղված է մարդկանց աչքերին թոզ փչելով։
Իրավապաշտպանները նաև խորը կասկածներ ունեն ինքնասպանությունների մասով, վստահ են, որ որոշ դեպքերում խոսքը սպանության, այլ ոչ ինքնասպանության մասին է։ Բազմաթիվ նման դեպքեր երբեք չեն էլ բացահայտվել։
Աննա Սիմոնյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...