Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Քաղաքականություն

«Չկա Սփյուռք առանց Հայաստան, չկա Հայաստան առանց Սփյուռք». «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը՝ Սփյուռքի դերին վերաբերող գիտական համաժողովում

Չի կարող լինել Հայաստան առանց Սփյուռքի, և Սփյուռք՝ առանց Հայաստանի։ Դա աքսիոմ է։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի կարծիքով, վերջին տարիների ընթացքում, ցավոք, ոչ միայն բարեկամ երկրների հետ ենք փչացրել հարաբերությունները՝ նոր բարեկամներ ձեռք չբերելով, այլև մեր երկրի ղեկավարությունը հաջողացրել է փչացնել հարաբերությունները նույնիսկ հայերի հետ։ «Հայաստանի իշխանությունը փոխանակ վերականգնի հարաբերությունները Սփյուռքի հետ, հակառակը, վնասում է Սփյուռքին, խոչընդոտներ է ստեղծում Սփյուռքի մեջ հարաբերությունների հարցում, մի մասին հրավիրել է Համաշխարհային հայկական գագաթնաժողովին, մյուսներին՝ ոչ»,- նշել է Կարապետյանը։

Գեներալ-մայորի խոսքով, ունենք մի երկիր, որտեղ դժվար է ապրել, դժվար է ունենալ սեփական կարծիք, աշխատել, ընտանիք պահել։ Մենք նույնիսկ արցախցիներին արդեն Սփյուռք ենք համարում՝ մոռանալով, որ Արցախը Հայաստան է։ «Չնայած սպառնալիքներին, որ ստացել եմ, այդ թվում՝ որոշ երկրների նախագահների կողմից, միշտ համարել և համարում եմ, որ հայ ժողովուրդն ունի մեկ պատմություն, մեկ հավատք, մեկ այբբենարան։ Հայ ժողովուրդն ունի մեծ պոտենցիալ աշխարհում»,- նշել է պաշտպանության նախկին նախարարը։

Կարապետյանի խոսքով, մենք այսօր կանգնած ենք պետականության կորստի առջև։ Պետք է ավելի լուրջ վերաբերվենք մեզ սպասվելիք ապագային, ինքներս ստեղծենք այդ ապագան։