Հայաստանը չի հանձնի բելառուս ընդդիմադրին
Նախօրեին հայ-վրացական սահմանից բերման ենթարկված Բելառուսի քաղաքացի Դիանա Մոիսեենկոն ազատ է արձակվել։ Նրան հայրենիքում մեղադրում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ ցույցերին մասնակցելու համար: Անցած տարվա հուլիսից Մինսկը նրա դեմ հետախուզում է հայտարարել, ինչի պատճառով էլ հայաստանցի իրավապահները նրան բերման էին ենթարկել, երբ փորձել էր հատել հայ-վրացական սահմանը: Մի քանի ժամ պահելուց, տվյալները ճշտելուց հետո նրան ազատ են արձակել, Մոիսեենկոն տպավորություն ունի, որ իրեն Բելառուս չեն արտահանձնելու։
Հայ-բելառուսական հարաբերությունները վերջին շրջանում սրվել են, ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անգամ անուղղակի մեղադրել էր Բելառուսին Արցախի դեմ պատերազմը նախապատրաստելու հարցում Ադրբեջանին աջակցելու համար: Փաշինյանը նաև հայտարարել էր, թե չի այցելի այդ երկիր այնքան, քանի դեռ Լուկաշենկոն է նախագահ: Բելառուսի նախագահն էլ շաբաթներ առաջ հերթական հակահայկական հայտարարություններն էր արել։
Բելառուս ընդդիմադրի ձերբակալությունն ու ազատումը տարօրինակ են մեկ այլ առումով։ Բելառուսական ընդդիմության վտարանդի առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի գրասենյակից հայտարարել են, թե կապի մեջ են ՀՀ ԱԳՆ-ի հետ, Երևանը հավաստիացրել է, թե հայկական կողմը չի արտահանձնի քաղաքական դրդապատճառներով հետապնդվող Բելառուսի քաղաքացուն:
Տիխանովսկայայի և ՀՀ իշխանությունների միջև ջերմ հարաբերություններ են առաջացել, ինչն էլ, բնական է, հարուցում է Մինսկի զայրույթը։ Ուստի Լուկաշենկոյի պարբերական ցեխարձակումներից Հայաստանի վրա պետք չէ զարմանալ։ Առաջիկայում դրանք ավելի են սրվելու։
Մարինե Սարգսյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...